Tuesday, 16 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել

Ռոբերտ Քոչարյանի՞ հրաշալի «յոթնյակը»

Նախօրեին Հայաստանի յոթ կուսակցություններ արել էին հայտարարություն, կապված դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված վիճակի հետ, իշխանությանը մեղադրելով դատական իշխանությունը յուրացնելու փորձի համար և հայտարարելով, որ շարունակելու դեպքում պատրաստ են պայքարել դրա դեմ: Այն, որ իշխանությունը մեծ հավանականությամբ շարունակելու է մայիսի 20-ից հայտարարած գործընթացը, որում, մեր գնահատմամբ, դատական համակարգը միակ ուղղությունը չէ, սակայն, անշուշտ, կարևոր ներգրավվածություն ունի, հաստատեց վարչապետ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում: Ինչպե՞ս է շարունակելու, սա, իհարկե, դեռևս բաց հարց է: Բայց ինչպես էլ շարունակվի, հստակ է, որ շարունակությունը առնվազն չի հակասելու մինչ այժմ եղած ընթացքին:

Հետևաբար հարց է, թե ինչպես են դրա դեմ պայքարելու հայտարարությամբ հայտնի յոթ կուսակցությունները: Սակայն դա չէ կարևոր հարցը: Յոթի հայտարարության մեջ կարևորն այլ բան է, որը դուրս է նրանցից, կամ վեր: Այդ յոթ կուսակցությունները ինքնին Հայաստանի քաղաքական ներկապնակում այսօր չեն որոշում ոչինչ, բացառությամբ, թերևս, ՀՅԴ-ի: Միաժամանակ, ՀՅԴ-ն էլ ավելի շուտ դերակատարում ունի իր համահայկական ընդգրկման և ցանցային ներուժի, քան Հայաստանում քաղաքական կարողունակության տեսանկյունից: Դրա վկայությունն էր խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Յոթի հայտարարությունը հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից, իսկ ավելի կոնկրետ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարության, որ արել էր Ռոյթերզի հետ ամիսներ առաջ ունեցած հարցազրույցում: Ռոբերտ Քոչարյանը, որ դեռևս ազատ չէր արձակվել, բայց, փաստորեն, պատրաստվում էր, կալանատնից տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում կձևավորվի հզոր միավորում, որն ի վիճակի կլինի մարտահրավեր նետել նոր իշխանությանը, և ինքն էլ կմիանա այդ միավորմանը: Յոթի հայտարարությունը, կամ յոթը՝ ինքնին, թերևս չունի էլ հանրային ուշադրության արժանանալու կարևորություն, բայց այլ է իրավիճակը, եթե այն դիտարկենք Ռոբերտ Քոչարյանի հայտարարության ներքո:

Ըստ այդմ, հայտարարությունն ուշադրության տակ պետք է պահել այս համատեքստում՝ հետևելու համար, թե արդյոք յոթ ուժերի հայտարարությունը ժամանակի ընթացքում կարո՞ղ է վերածվել ձևաչափի: Որովհետև պայքարի մասին հայտարարությունը, համենայնդեպս, տալիս է այդօրինակ ենթադրության հիմք: Եվ ինչպիսի՞ն է լինելու այդ ձևաչափի վերաբերմունքը երկրորդ նախագահ Քոչարյանի հանդեպ, և ինչպես է Քոչարյանը վերաբերելու յոթի այդ ձևաչափին: Համենայնդեպս, հատկանշական է մի հանգամանք, որ դատական համակարգի ներկայիս գործընթացի առումով հայտարարությունը «զբաղեցնում» է դաշտը, փաստորեն դրանում գտնվող մյուս ուժերին ստիպելով դիրքավորվել կամ իշխանության, կամ իրենց կողքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում