Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Այդ մարդիկ խոհեմ կլինեին, եթե հրաժարական տային Արա Շիրինյանի ընտրվելուց անմիջապես հետո․ Պասկևիչյան

Հանրային հեռուստաընկերության շուրջ խմորումներն ու քննարկումները շարունակվում են, դրանց մեծ թափ հաղորդեց նաև հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հայտնի բաց նամակը՝ ուղղված Հայաստանի Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին և ոչ միայն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Պասկևիչյանը նշեց. «Մոտավորապես 90-ականների կեսերից ձևավորված հեռուստատեսային դաշտը Հայաստանում գնացել է մի ուղղությամբ, որը շատ հեռու է կրթադաստիարակչական դերից, թեև ես կարծում եմ, որ հեռուստատեսության հիմնական առաքելությունը այնպիսի միջավայր ստեղծելն է, որտեղ մարդիկ կարող էին ազատորեն արտահայտել իրենց տեսակետները, գաղափարները: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, որ հեռուստատեսությունը ստանձնել է լսարանի համար ինչ-որ բան անելու գործառույթ: Լսարանը պետք է ոչ թե կրավորական զանգված լիներ, այլ ներգրավված լիներ, և այստեղ է որ մեծ դեր ու նշանակություն պետք է ունենար Հանրային հեռուստաընկերությունը: Հանրային հեռուստաըներությունն իր ծրագրային քաղաքականությամբ պետք է կատարեր կարգավորիչ դեր. չափանիշներ սահմանողը պետք է լիներ»:

Տ. Պասկևիչյանի դիտարկմամբ՝ հեղափոխությունը չի հասել Հանրային այն պատճառով, որ հեղափոխությամբ իշխանության եկած մարդիկ բավականաչափ խորությամբ չեն պատկերացնում այս ոլորտի դերն ու նշանակությունը: «Առաջին քայլերից մեկը պետք է լիներ Հանրային հեռուստատեսությունը հանրությանը վերադարձնելը: «Արատները վերացնելու համար առաջին հերթին պետք էր փոխել հեռուստաընկերության ղեկավարությանը, որը նույնպես ընտրված կլիներ մրցույթով: ՀԻմա Հեռուստախորհրդի նախագահը և ռադիոընկերության տնօրենն ընտրված են մրցույթով, բայց մյուսները նախկին մարդիկ են…

Ես աշխատանքի ընթացքում նկատել եմ մտակերտվածքի, փիլիսոփայության տարբերություններ, նրանք շատ ավելի խոհեմ կգտնվեին, եթե Արա Շիրինյանի ընտրվելու հաջորդ օրն իսկ հրաժարական տային… Ինչպես ասում են՝ նոր գինին չեն լցնում հին տիկերի մեջ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում