Պենտագոնը գաղտնի գործողություններ է իրականացնում Վաշինգտոնի շրջանում: Հատուկ գործողության մեջ ներառված են Black Hawk ուղղաթիռներ և գործող ու պահեստային կազմի զինվորականներ: Այդ մասին տեղեկացել է Bloomberg գործակալությունը ԱՄՆ Կոնգրեսին հասցեագրված փաստաթղթից:
Փաստաթղթում Պենտագոնը օրենսդիրներից խնդրում է հաստատել պաշտպանական բյուջեի վերաբաշխումն այնպես, որպեսզի հնարավոր լինի 1,55 մլրդ դոլար հատկացնել «նոր գաղտնի թռիչքային առաքելության համար»: Գումարը նախատեսվում է ուղղել թռիչքների կազմակերպման և օդաչուների վարձատրությանը:
«Առանց լրացուցիչ ֆինանսավորման բանակը չի կարողանա կատարել այդ գաղտնի առաքելությունը»,- ասվում է Պենտագոնի փաստաթղթում: