Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Քոչարյանը գաղտնազերծում է. քաղաքական վեթինգի հրամայականը

Որքան ավելի բուռն են դառնում դատաիրավական համակարգի, դատավորների վեթինգի մասին քննարկումները, այնքան իշխանությունն ավելի է հեռանում այդ գաղափարի իրագործման գործնական քայլերից: Այս պահի դրությամբ, իշխանական թևից եկող մտադրությունները հաշվի առնելով, կարելի է արձանագրել, որ դատավորների վեթինգ՝ բառի բուն իմաստով, չի իրականացվելու, քանի որ իշխանությունը ցանկանում է այդ գործընթացը մասնատել տարբեր կառույցների՝ Հակակոռուպցիոն խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի միջև: Ինչ ճակատագիր կունենա դատաիրավական համակարգի վեթինգը, ցույց կտան առաջիկա ամիսների զարգացումները: Իսկ մինչ այդ Հայաստանն ունի մեկ այլ վեթինգի կարիք, որի մասին չի խոսվում կամ գրեթե չի խոսվում: Խոսքը քաղաքական վեթինգի մասին է՝ քաղաքական ուժերի ու գործիչների զտման, քաղաքական դաշտից նրանց հեռացման մասին: Խնդիրը այս կամ այն ուժին կամ գործչին քաղաքականությամբ զբաղվելու արգելք ներկայացնելը չէ, բնականաբար։ Խոսքն անցյալի, անցած ավելի քան քսան տարիների քաղաքական պատասխանատվության մեխանիզմի իրագործման մասին է:

Ընդհանրապես, Հայաստանում ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չի գործել ու չի գործում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, որը քաղաքական ուժերին ու գործիչներին առնվազն բարոյապես կամ քաղաքական բարոյականության հարթությունում թույլ չէր տա այլևս զբաղվել քաղաքականությամբ: Եվ քանի որ չի գործում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, այսօր ունենք մի իրավիճակ, որում փոխվել են բարձրագույն իշխանության անձերը, սակայն չի փոխվել նրանց ներկայացրած քաղաքական համակարգը: Ավելին, բոլոր այն ուժերը, որոնք պատասխանատու են եղել անցած քսան և ավելի տարիների հակապետական գործունեության համար, ոչ միայն չեն հեռացել քաղաքական ասպարեզից ու չեն մերժվել հասարակության կողմից ամբողջությամբ ու անվերադարձ, այլ այսօր ներկայացնում են քաղաքական հավակնություններ, որոնք ամբողջանում են ռևանշի ձգտումների տեսքով: Խոսքն առաջին հերթին այն քաղաքական ուժերի մասին է, ովքեր ֆորմալ և ոչ ֆորմալ պատասխանատվություն են կրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության մեջ՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան»…

Իրականում քաղաքական վեթինգի գործառույթ կարող էր կատարել նախորդ խորհրդարանական ընտրությունը, որը, սակայն, տեղի չունեցավ: Քոչարյանական ու սարգսյանական իշխանություններում կոալիցիոն կարգավիճակ ունեցող ու պատասխանատվություն կրող «Բարգավաճ Հայաստանը» կրկին զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեև չհաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը, սակայն շարունակում են քաղաքական դերակատարում ունենալ այսօրվա Հայաստանում: Լայն իմաստով, քաղաքական պատասխանատվության ինստիտուտը գործել է միայն «Օրինաց երկրի» ու նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի պարագայում, որը նախորդ ընտրություններից հետո հեռացավ քաղաքականությունից: Իսկ մյուս քաղաքական ուժերը՝ քոչարյանասարգսյանական ռեժիմների մասնակիցները այսօր ակտիվ դերակատարում ունեն քաղաքական կյանքում և այդ դերակատարումն իրականացնում են քոչարյանական բևեռի շուրջ համախմբվելով: Քոչարյանը, ի դեպ, ակամայից դարձել է Հայաստանի քաղաքական ուժերի յուրահատուկ լյուստրացիայի միջոց: Նրա պաշտպանությամբ ուղղակի կամ անուղղակի զբաղվող բոլոր ուժերն ու գործիչները, բոլոր նրանք, ովքեր չեն բացառում համագործակցությունը Քոչարյանի հետ, հայտնվում են քաղաքական դաշտի այն սեգմենտում, որն իրականում կապ չունի քաղաքականության, առավել ևս՝ նոր Հայաստանի հետ: Դա հակապետականության ու ապաքաղաքականության սեգմենտն է, որի հիմնական առաքելությունը Քոչարյանին ազատազրկումից փրկելն ու հնարավորության դեպքում իշխանությանը տապալելն է:

Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել թվով յոթ քաղաքական ուժերի երեկվա հայտարարությունը, որը, թեև, ֆորմալ առումով վերաբերում էր դատաիրավական համակարգին, սակայն քաղաքական բովանդակությամբ ամբողջությամբ արտացոլում էր քոչարյանիզմը: Պատահական չէ, որ այդ հայտարարության նախաձեռնողը կամ դրանցից մեկը ՀՅԴ-ն է, որը ժամանակին եղել է Քոչարյանի հիմնական քաղաքական հենարանը, իսկ այսօր էլ չի բացառում համագործակցությունը նրա հետ: Այդ տեսանկյունից, կրկնում ենք, Քոչարյանը կատարում է քաղաքական դաշտի լյուստրացիայի, իսկ որ ավելի ճիշտ կլինի՝ ստերիլիզացիայի գործառույթ: Նա իր շուրջն է համախմբել բոլոր նրանց, ովքեր օրգանական կապ չունեն նոր Հայաստանի հետ և ամեն ինչ անում են հնի, անցյալի վերադարձի համար: Հայաստանում վեթինգ անհրաժեշտ է ոչ միայն դատավորների շրջանում: Վեթինգի պետք է ենթարկվի, ըստ էության, հանրային կառավարման ողջ համակարգը՝ սկսած քաղաքական կուսակցություններից, մինչև պետական կառավարման մարմիններ, այդ թվում ու առաջին հերթին ուժային կառույցներ, քննչական ստորաբաժանումներ: Բայց վեթինգը չպետք է լինի ինքնանպատակ: Այն կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ վեթինգի արդյունքում զտված միավորներն ու գործիչները հեռանան քաղաքականությունից ու պետական կառավարման համակարգից: Այս շարքում քաղաքական վեթինգն ունի կարևորագույն, եթե ոչ առաջնային նշանակություն: Անցյալի համար պատասխանատվություն կրող քաղաքական ուժերը չպետք է քաղաքական դերակատարում ունենան նոր Հայաստանում, քանի որ նրանց գործունեության նպատակը ոչ թե ավելի լավ պետություն ունենալն է, այլ վերադարձը պետականակործան անցյալին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում