Այսօր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստից հետո լրագրողները նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին հարցրեց՝ համացանցում տարածվեց շղթայակապ երիտասարդի նկարը, որին, ըստ մեկնաբանության, կտտանքների էր ենթարկել Մանվել Գրիգորյանը, դուք այդ երիտասարդին ճանաչո՞ւմ եք, գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Ոչ, ընդհանրապես»: Հարցին, նրան չե՞ք տեսել ձեր տան բակում, որեւէ տարածքում՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, մի հատ վերցրեք ժամանակագրականը, թե տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը որտե՞ղ է եղել՝ մարտի դաշտում է եղել: Դրա համար մի ալարեք, վերցրեք ժամանակահատվածը նայեք՝ էդ մարդը էդ ժամանակում որտեղ է գտնվել: Գնացեք վերցրեք նայեք»: