Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

«Առևտուրը» չի բացառվում. նախկին համակարգը փորձում է Հրայր Թովմասյանի հրաժարականի դիմաց ինչ-որ բան ստանալ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն այդպես էլ իր հանգուցալուծումը չի ստանում։ Ավելին՝ ՍԴ փաստացի նախագահ Հրայր Թովմասյանի վերջին հարցազրույցը, որը, մասնագետների կարծիքով, պատասխան էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցույց տվեց, որ Թովմասյանը չի պատրաստվում հեշտ ու հանգիստ հանձնվել։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանի միջոցով նախկին համակարգը փորձում է հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ իրավիճակից: «Եթե հիշում եք՝ հեղափոխությունից անմիջապես հետո իր հրաժարական չտալու մասին խոսում էին քաղաքապետը, նախկին համակարգի այլ ներկայացուցիչներ, հետո ԱԺ-ն էր փորձում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ չարձակվեր։ Հիմա էլ նույնը դատական համակարգում է։ Իհարկե, սա նորմալ պրոցես է, ցանկացած ուժ փորձում է պահել այն, ինչ հնարավոր է համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանը հավելեց. «Չեմ ցանկանում իրավական գնահատական տալ, սակայն կարծում եմ, որ հաշվի առնելով քաղաքական կոմպոնենտը՝ Սահմանադրական դատարանին ևս չի հաջողվի իշխանություն պահել, քանի որ երկրում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ այնտեղ ևս փոփոխություն կլինի»։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք Հրայր Թովմասյանը կարո՞ղ է լինել առևտուր անելու միջոց, որի գինը նրա հրաժարականը կլինի, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Դա տրամաբանական վարկած է։ Նորից նույն համատեքստում եթե դիտարկենք՝ ցանկացած ուժ փորձում է որևէ բան տալու դիմաց գոնե ինչ-որ բան ստանալ։ Այդ առումով էլ հնարավոր է փորձ արվի նախկին համակարգի կողմից Հրայր Թովմասյանի հրաժարականի դիմաց ինչ-որ բան ստանալ»։

Արդյոք Հրայր Թովմասյանը նախկին համակարգի դիմադրության վերջի՞ն օջախն է՝ հարցին ի պատասխան քաղաքագետն արձագանքեց. «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանության մյուս երկու ճյուղերն արդեն պատկանում են իշխող ուժին, կարծում եմ, որ ադ առումով վերջին օղակն է։ Բայց չմոռանանք, որ հաջորդ տարի Արցախում նախագահական ընտրություններ ունենք, որտեղ նախկին համակարգը որոշակի ազդեցություն ունի։ Ու այս առումով դեռևս որոշ գործընթացներ այնտեղ կլինեն, անկախ այն բանից՝ Սահմանադրական դատարանում այդ փոփոխությունը կլինի՞, թե՞ ոչ»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ հազիվ թե Հրայր Թովմասյանն այնքան միամիտ լինի, որ դեմ գնա Եվրամիությանը, Ռուսաստանին, ԱՄՆ-ին: «Նրանք բոլորը դատաիրավական համակարգի բարեփոխումների կոչ են անում։ Ես կարծում եմ, որ նա այնքան միամիտ մարդ չէ։ Ըստ երևույթին կա հասարակության համար մի անհայտ պատճառ. դատաիրավական համակարգն ինքը չի ուզում մասնակից լինել դատաիրավական համակարգի բարեփոխումներին։ Հենց իրենք լավատեղյակ են՝ գիտեն, որ լուրջ թերություններ կան։ Ակնհայտ է, որ Հայաստանում դատաիրավական համակարգը չի նպաստում հայկական պետության զարգացմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանն ընդգծեց. «Նրանք իրենք՝ որպես քաղաքացի, որպես մասնագետ, պետք է ակտիվորեն նախաձեռնեին ու արդեն սեղանի վրա դրած լինեին զարգացման մի քանի մրցակցային նախագծեր. օրինակ՝ Սլավոնական համալսարանը իր տարբերակն առաջարկեր, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ իր, դատարանների խորհուրդը՝ իր։ Այս մեկ տարվա մեջ մենք արդեն Սահմանադրության նոր նախագծեր պետք է ունենայինք, ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այդ փաստաթղթերով պետք է խեղդված լիներ։ Դա չի արվել, այդ պատճառով էլ ես պարբերաբար ասում եմ՝ փակել։ Հիմք ընդունելով դատաիրավական համակարգի մեջ գոյություն ունեցող արդեն ակնհայտ այս բանավեճը՝ ԱԺ-ն, որպես լեգիտիմ մարմին, պետք է կասեցնի նրանց բոլորի գործունեությունը, հայտարարի նոր մրցակցություն ու նոր նշանակումներ իրականացնի»։

Ըստ մեր զրուցակցի՝ պետք է հիմք ընդունել այն հանգամանքը, որ դատարանները փոխանակ իրենց ֆունկցիան կատարեն, արդարություն հաստատեն՝ խոչընդոտում են, իրար հետ վեճ են սկսել. «Օրինակ՝ Վճռաբեկ դատարանն ու Սահմանադրական դատարանը։ Բայց նրանք, ընդհակառակը՝ վերջին ատյաններ են, իրենց մոտ պետք է վերջանա, հասարակությունը պետք է հասնի դատարան ու ստանա պատասխան, ոչ թե այնտեղից անհասկանալի բանավեճեր լսենք։ Հասարակությանը չի հետաքրքրում՝ դուք անդա՞մ եք, թե՞ դատավոր։ Մեր Ազգային ժողովն ու գործադիր իշխանությունը պետք է կարգի հրավիրեն դատաիրավական համակարգը, փակեն ու նորից հավաքեն։ Ճանապարհը սա է՝ Սահմանադրությունը վերահաստատելու իրավունքով պետք է դա իրականացվի։ Երբ հրապարակային վեճ է գնում, թե ով է անդամ, ով՝ դատավոր, երկուսին էլ պետք է զորացրել և նոր հավաք սկսել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում