Եվրամիությունը (ԵՄ) սերտ շփան մեջ է այն երկրների հետ, որոնք մտադիր են պարեկել Հորմուզի նեղուցն ազատ նավարկություն ապահովելու համար, սակայն բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած ճեպազրույցում՝ տեղեկացնում է TASS-ը:
«Հետևում ենք իրադրության զարգացմանը և սերտ շփման մեջ ենք գտնվում այն բոլոր երկրների հետ, որոնք աշխատում են Որմզդի նեղուցում ծովային ուղիների անվտանգության հասնելու նպատակով: Մենք կրկնում ենք առավելագույն զսպվածության՝ մեր կոչը»,- հայտարարել է նա: