Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Ոչխարաբույծները 2019-2023թթ. ավելի մատչելի պայմաններով ձեռք կբերեն կենդանիներին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019-2023թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության նոր ծրագիր է մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, կառավարության ծրագրի ընդունման անհրաժեշ­տու­թյունը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազ­մավարա­կան նշանակությամբ և զարգացմամբ, հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցա­նիշների բարելավման, ճյուղի վարման ինտենսիվացման, ինչպես նաև արտաքին շուկայում մրցակցային դիրքի կայունացման և կենդանի ոչխարի և/կամ ոչխարամսի և այծի պանրի արտա­հանման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ։

Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պարենային հաշվեկշռի տվյալների հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ ճյուղն ունի արտահանման մեծ ներուժ։

«Հարկ է նշել, որ վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա ոչխարի միս: Միայն 2019 թվականին (մայիսի 31-ի դրությամբ), ըստ օպերատիվ տվյալների հանրապետությու­նից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետու­թյունը, Արաբա­կան Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցա­նիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի` մյուս կողմից գենետիկական ռեսուրսների բազմազանությունը հիմք կարող է ծառայել կենդանիների նոր ցեղերի ստեղծման համար, որոնք օժտված կլինեն մթերատվության բարձր հատկանիշներով և տեղի բնական պայմաններին լավ հարմարվողականությամբ։

«Հաշվի առնելով, որ բնական կերահանդակներով լի տարածաշրջան­ներում արտադրության հիմնական միջոցներից մեկը հանդիսանում է ոչխարա­բուծությունը, ուստի վերջինիս զարգացումը կնպաստի նաև գյուղական բնակչության զբաղվա­ծության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ մթերքների արտադրության ծավալների ավելացմանը»,- ասված է նախածում:

Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնա­վորապես՝ մատչելի վարկավորման պայման­ների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծու­թյան ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղ­ծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբու­ծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։ Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծա­բու­ծությամբ զբաղ­վող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջե­րավոր կենդանիներ (հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ),կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշ­ներով օժտված սերնդի ստացում, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալ­ները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերու­թյան մակար­դակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։

2019 թվականին ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի խնայված միջոցների հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում