ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Նրա կարծիքով, այս պաշտոնում Ջոնսոնը «հոյակապ» կլինի:
«Շնորհավորում Բորիս Ջոնսոնին Միացյալ Թագավորության նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Նա հոյակապ կլինի»,- գրել է Թրամփը: