Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատրաստ եմ դառնալ աշխարհի չեմպիոն. Թուրք մրցակցին հաղթելու բեկումնային պահը…

Մոտ մեկ ամիս առաջ Իտալիայում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել էր 4 մեդալ: Մասնավորապես, 80 քաշային Վիգեն Նազարյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ 45 քաշային Հոմերոս Առաքելյանը, 48 քաշային Կարապետ Մանվելյանը և 51 քաշային Արմեն Հարությունյանն արժանացել էին բրոնզե մեդալի: Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Ռազմիկ Մահլումյանը (92 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Իտալիայում տեղի ունեցած առաջնությունը մեզ համար նշանավորվել էր հատկապես Վիգեն Նազարյանի հաջողությամբ: Վերջինս առաջին անգամ էր ելույթ ունենում Եվրոպայի առաջնությանը և առաջին փորձից բավական բարձր արդյունք գրանցեց: Նազարյանը մեր ամենատաղանդավոր ըմբիշներից մեկն է, որի հետ մասնագետներն ու երկրպագուները մեծ հույսեր են կապում: Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 2002-2003 թթ. ծնված ըմբիշները: Նազարյանը ծնվել է 2003 թվականին, և Իտալիայում նա գոտեմարտել է մեկ տարով ավելի մեծ մրցակիցների հետ:

Մեկնարկային գոտեմարտում Նազարյանը 9:0 հաշվով առավելության էր հասել հույն մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում նույն հաշվով առավելության հասել արդեն դանիացի ըմբիշի նկատմամբ: Կիսաեզրափակչում Նազարյանին մրցակից էր հասել Թուրքիան ներկայացնող Ումուտ Չելեմը: Լարված և դիտարժան պայքարում մեր մարզիկն առավելության էր հասել 2:1 հաշվով:

Այս գոտեմարտը կարելի է բեկումնային համարել հայ ըմբիշի կարիերայի համար: Մասնավորապես, հենց այս հաղթանակի շնորհիվ Նազարյանը իր և մեր երկրի համար նվաճեց արծաթե մեդալը:

«Առաջին անգամ էի մասնակցում նման մակարդակի մրցաշարի, և լարվածությունը բավական մեծ էր: Վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակիչ գոտեմարտը բավական դժվար էր: Երբ գիտակցում ես, որ այդ մարտից է կախված քո երկրի համար մեդալ նվաճելը, պատասխանատվության զգացումն էլ ավելի է մեծանում: Կիսաեզրափակչում տարած հաղթանակն ամենակարևորն էր իմ կարիերայում, որը նաև մեդալ պարգևեց կարևոր մրցաշարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նազարյանը:

Եզրափակիչ գոտեմարտում Նազարյանը մրցել էր ռումինացի Դանիել Կոջոկի հետ և զիջել 3:0 հաշվով: «Չեմ կարող ասել, որ մրցակիցն ավելի ուժեղ էր, բայց նա տակտիկական առումով ավելի ճիշտ մարտ տարավ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի առաջնությունից հետո շատերը ոգևորվեցին իմ նվաճած մեդալով՝ դա համարելով մեծ նվաճում: Շատերը մոտենում էին և գոհունակություն հայտնում իմ ցույց տված արդյունքի համար: Նշեմ, սակայն, որ ես դժգոհ եմ իմ ելույթից: Եվրոպայի առաջնությունում եզրափակիչ հասնելն ու պարտվելը ցավալի է: Ես կարող էի նաև ոսկե մեդալ նվաճել, բայց ինչ-որ բան չստացվեց: Կարծում եմ՝ առաջիկայում կհաջողվի ավելի բարձր արդյունքներ գրանցել»,- նշեց Նազարյանը:

Արդեն հուլիսի 31-ին Հայաստանի հավաքականը մեկնելու է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ օգոստոսի 2-4-ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը՝ Վիգեն Նազարյանը խնդիր է դրել նվաճել ոսկե մեդալ: «Անլուծելի խնդիրներ չկան, և ամեն ինչ անելու եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Մենք ունենք ուժեղ հավաքական և ակնկալում ենք, որ այս անգամ էլ գոնե 3-4 մեդալ կնվաճենք: Չի բացառվում, որ Սոֆիայում ևս հանդիպեմ Կոջոկի և թուրք ըմբիշի հետ: Նրանք իմ հիմնական մրցակիցների շարքում են: Տեղյակ եմ նաև, որ Ռուսաստանը աշխարհի առաջնությանը ներկայանալու է իր ուժեղագույն ըմբիշներով: Եվրոպայի առաջնությունում իմ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացրեց ներքին առաջնության փոխչեմպիոնը, իսկ այս անգամ արդեն հանդես կգա չեմպիոնը: Ընդհանուր առմամբ առաջիկա առաջնությունն իր կազմով շատ ավելի ուժեղ է լինելու: Բարձրակարգ ըմբիշներ ունեն Իրանը, Չինաստանը, Ճապոնիան: Ամեն դեպքում ես պատրաստ եմ և պայքարելու եմ աշխարհի չեմպիոնի կոչման համար»,- հավելեց Նազարյանը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 10 ըմբիշներ: Այսինքն՝ բոլոր քաշային կարգերում մեր երկիրը կունենա ներկայացուցիչներ: Նախապատրաստական փուլում Հայաստանի հավաքականն արդեն անցկացրել է ուսումնամարզական հավաք: Եվս մեկ հավաք մեր հավաքականը կանցկացնի առաջիկա օրերին՝ Օլիմպավանում:

Նշենք, որ Նազարյանը մարզվում է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցում: Նրա մարզիչը Տիգրան Սահակյանն է: Ի դեպ, Վիգեն Նազարյանը Սահակյանի առաջին սանն է, ում հաջողվել է Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Հայաստանի պատանեկան հավաքականը ելույթ է ունենում Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում