Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Թովմասյանը գիտի, թե իր համար ինչ կարող է նշանակել գնալ Քոչարյանի դեմ

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի արձագանքները, որոնց համար Սահմանադրական դատարանը գործը ուղարկել է այդ կառույցներ, լինելու են երկրորդ նախագահի՞ օգտին, թե՞ ոչ: ՍԴ որոշումից հետո այդ հարցը դառնում է ամենաքննարկվողներից մեկը: Միաժամանակ կարևոր հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք դա լինելու է զուտ մասնագիտակա՞ն որոշում՝ իրավական մեկնության տիրույթում, թե՞ Եվրոպան դիտարկելու է հարցի քաղաքական տողատակն ու համատեքստը, որն ակնհայտորեն կա:

Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման: Ավելին՝ իր հարցազրույցներից մեկում նա ուղղակի դիմել է եվրակառույցներին՝ իրեն քաղբանտարկյալ ճանաչելու համար: Եվրակառույցները չեն արձագանքել: Հիմա փաստորեն տեղի է ունեցել մի իրողություն, երբ այդ կառույցները կամ դրանցից առնվազն երկուսը ստացել են արդեն ոչ թե հարցազրուցային, այլ պաշտոնական դիմում: Այստեղ իրավիճակը բավականին հակասական է: Եթե Սահմանադրական դատարանը վստահ չէ, որ ստացվելու է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կամ խորհրդատվություն, ինչո՞ւ է գնացել երկրորդ նախագահի համար այդպիսի ռիսկի և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկ: Որովհետև, եթե չգա որոշում կամ խորհրդատվություն, որ Քոչարյանն անձեռնմխելի է, ապա դրանով կստացվի, որ ՍԴ քայլն էապես ուժեղացրել է Հայաստանի իշխանության դիրքը, որն առանց այդ էլ առնվազն քաղաքական և հանրային դիրքերում բավականին ուժեղ էր:

Ըստ այդմ՝ ՍԴ-ն գործն ուղարկել է կա՛մ համոզումով, որ գալիք արձագանքը լինելու է հօգուտ երկրորդ նախագահի, կա՛մ ՍԴ-ն գործն ուղարկել է, որովհետև Հայաստանում իր դիրքերն է գնահատել բավականին թույլ և գնացել է, այսպես ասած, վա բանկ՝ դիմելով ՄԻԵԴ ու Վենետիկ, ակնկալիքով, որ ստացվող եզրակացությունը կարող է օգնել դիմակայելու իշխանության քաղաքական գրոհին: Իսկ եթե չստացվի, ապա այդ դեպքում էլ ՍԴ-ն կդիմակայի նախկին իշխանության կամ Ռոբերտ Քոչարյանի գրոհին, որն անկասկած կլինի, եթե Սահմանադրական դատարանը չապահովի նրա անձեռնմխելիության հանգամանքը և ազատ արձակումն ու գործի ընդհանրապես փակումը:

Հրայր Թովմասյանը թերևս կասկած չունի, որ իր առաջ դրված է առավելագույն և միարժեք խնդիր, որը չլուծելու դեպքում նախկին համակարգն իր հանդեպ կարող է վարվել առավել կոշտ, քան նոր իշխանության հրաժարականի հարցադրումներն են: Իսկ լինելով այդ համակարգի մաս՝ Թովմասյանը թերևս լավ գիտի, թե ինչ է նշանակում գնալ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ի վերջո, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հետ Թովմասյանի հայտնի հեռակա, անուղղակի բանավեճը, որ տեղի ունեցավ, երբ նա դեռ արդարադատության նախարար էր, հենց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դիմակայության շրջանակում էր, երբ ՀՅԴ-ն ոչ իշխանական ընդդիմադիր համարվող բևեռում էր, իսկ Հրայր Թովմասյանը՝ իշխանական:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում