Լուրեր
Մանվել Գրիգորյանի գործով քննարկվում է փորձագետ ներգրավելու հարցը
  • 13:50
  • 2019-07-23
  • Դիտումներ՝ *

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանը կրկին չի ներկայացել դատարան առողջական վիճակի վատ լինելու պատճառով, ինչի մասին դատարան փաստաթուղթ է ներկայացվել:

Դատարան է հրավիրվել Գրիգորյանի բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը, քանի որ նա այն դատաբժշկական փորձագետներից է, որոնց պաշտպանական կողմը խնդրել է ներգրավել փորձաքննության հանձնաժողովի կազմում:

Դատաբժշկական միջգերատեսչական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացրել էր Դատախազությունը:

  • Դիտումներ՝ *