Հայտնի է դարձել Ուկրաինայի հնարավոր վարչապետի անունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Լեվի բերեգ» ուկրաինական պարբերականին:
Աղբյուրի համաձայն, Ուկրաինայի վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել Ազգային բանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ռաշկովանը, որը երկիրը ներկայացնում է Արժույթի միջազգային հիմնադրամում: