Wednesday, 24 04 2024
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Քոչարյանի հերթական ձախողումը. գործի է անցնում «քոչարյանական» բևեռը

«Քոչարյանական գվարդիան» կարծես թե աստիճանաբար վերջնական տեսք է ստանում՝ պատրաստվելով երկարատև հակամարտության: Վերջնական տեսքի մասին մեր պատկերացումները պայմանավորված են գվարդիայի ակտիվացման հանգամանքով: Այսինքն՝ ըստ գործունեության ակտիվության և միասնական նախաձեռնողականության՝ մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ միավորներից է կազմված և ինչ սահմաններում է տարածվում երկրորդ նախագահի թիմը:

Նշենք նաև, որ «քոչարյանական» տարրերը ակտիվանում են հատկապես այն ժամանակ, երբ երկրորդ նախագահը բարդ և անելանելի իրավիճակներում է հայտնվում: Իսկ հիմա կարծես թե երբեմնի «միակ տղամարդու» կյանքի ամենածանր շրջափուլն է: Սահմանադրական դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով նրա գործը ուղարկել է Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ: Ըստ պաշտպանական թիմի հայտարարության՝ այդ կարծիքները կարող են տրամադրվել մինչև 5-6 ամիս ժամանակահատվածում: Այսինքն՝ բանից պարզվում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ժամանակավորապես սառեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործը՝ իհարկե ժամանակ շահելու նպատակով: Ժամանակ, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նրա համար: Այդ իսկ պատճառով պարոն Քոչարյանը շտապում է, նույնիսկ շատ է շտապում՝ փորձելով խուսափել հայրենի արդարադատության կործանարար հարվածներից:

Հենց այս շտապողականությամբ է պայմանավորված 7 կուսակցությունների տարածած հայտնի հայտարարությունը, որտեղ նրանք ահազանգում են իշխանության մարմինների սերտաճման, գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումների և սեփական շահերը սպասարկող ՍԴ ձևավորելու խնդիրների մասին՝ պատրաստակամություն հայտնելով հարկ եղած դեպքում պայքարել իշխանության վերոհիշյալ ապօրինությունների դեմ:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ հայտարարության տակ ստորագրել են հետևյալ քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», «Հայաստանի դեմոկրատական», «Մեկ Հայաստան» և «Ռամկավար ազատական» կուսակցությունները: Խոստովանենք, որ հետաքրքիր կազմ է, ուշագրավ դեմքեր ու դեպքեր են հավաքվել մեկ հարկի տակ: Ավանդականներն ու 130 տարեկանները, մոսկովյան էմիսարներն ու մարդ-կուսակցությունները, մի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի հին ու նոր ընկերները: Միայն թե պարզ չէ, թե այս «քոչարյանական կլուբում» ի՞նչ գործ ունի Հրանտ Բագրատյանը, մի՞թե նա էլ, արդյոք նրա՞ն էլ պիցցա հյուրասիրեցին, թե՞ 90-ականների խոշորագույն ռեֆորմատորը պարզապես մոլորության մեջ է:

Սրամտություններն ու «շուլուխները» դնենք մի կողմ ու փորձենք հասկանալ, թե ի՞նչ է, ի վերջո, այս քաղաքական ուժերի ուզածը: Ի՞նչն է նրանց միավորում, բաժանում և հետո նորից միավորում:

Մոսկվան այլևս հրաժարվել է Հայաստանում «միավորիր, որ տիրես» սկզբունքից: Նրանք համոզված են, որ Հայաստանում այլևս չկա այնպիսի մի բևեռ, որը վերահսկելի կդարձնի ամբողջ համակարգն ու այդ վերահսկելիության մանդատով կկիսվի նաև Կրեմլի հետ: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ իշխող բևեռի կողքին ռուսներն ուզում են տեսնել նաև երկրորդ ազդեցիկ բևեռը, որը մշտական հակամարտության մեջ կլինի առաջինի հետ: Ռուսները հասկանում են, որ իրենք չեն կարող մոտ ապագայում տապալել Փաշինյանի իշխանությունը, ընդհակառակը՝ նրանք հաշտվել ու համակերպվել են դրա գոյության հետ: Բայց այդ իշխանությանը վերահսկելու ու հակակշռելու համար անհրաժեշտ է երկրորդ բևեռ, և այդ դերը պետք է ստանձնեն Քոչարյանն ու նրա գործընկեր քաղաքական ուժերը: Վստահաբար վերջիններս ընդառաջ են գնում ռուսների այդ քաղաքականությանը՝ առաջարկելով իրենց ծառայությունները:

Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի պատկերացրած երկրորդ՝ քոչարյանական բևեռը աստիճանաբար սաղմնավորվում և ձևավորվում է: Միգուցե նախատեսվածից շուտ նրանք փորձեցին կոնսոլիդացիայի փորձ անել, քանի որ, ինչպես նշեցինք, երկրորդ նախագահի շուրջ օղակը սեղմվում է, և այլևս սպասելու ժամանակ չկա: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անվճռական ու անվստահելի է դարձել, կարծես թե նա չի կարողանում պատվով կատարել իր վրա դրված ականի առաքելությունը: Չէ՞ որ նախորդ ռեժիմը նրան ժառանգություն է թողել՝ հետագայում իշխանություններին հակասահմանադրական գործողությունների մեջ մեղադրելու նպատակով, քանի որ ՍԴ նախագահի խնդիրն է ինչ-որ փուլում կամովին վնասազերծվելն ու վարչապետ Փաշինյանի ուսերին որպես իրավական բեռ մնալը: Ինչ խոսք, ծանր առաքելություն է:

Այսինքն՝ «քոչարյանական» բևեռի ակտիվացումը ինչ-որ իմաստով պայմանավորված է նաև Հրայր Թովմասյանի վարքագծով, ակնհայտ է, որ նա այլևս չի ձգում, և Քոչարյանին այլ ակտիվ հենարան է անհրաժեշտ: Հենարան, որը Թովմասյանի հեռացումը կամ էլ անցանկալի որոշումների կայացումը կներկայացնի որպես ճնշում դատական իշխանության վրա: Հետաքրքիր սցենար է՝ հատկապես, երբ գլխավոր դերերում են հայտնվել Մոսկվայի տեղի վասալներն ու նոր-նոր գործուղված հայազգի «դիվերսանտները»: Իսկապես սա հիբրիդային պատերազմ է Հայաստանի Հանրապետության և նրա ինքնիշխանության դեմ: Ոչ ոք չի ներվելու, նույնիսկ նրանք, որոնք սեփական թերարժեքության և ինքնասիրահարվածության տատանումների արդյունքում մոլորության մեջ են հայտնվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում