Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Սահմանադրական անհնազադություն. ապտակող ձեռքը

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ակնհայտորեն քաղաքական է, եւ իրավական ճգնաժամի մասին դատողությունները գործնականում քիչ աղերս ունեն իրականության հետ: Ճգնաժամը, կամ ավելի շուտ խնդիրը առաջացել է այն պարզ պատճառով, որ հեղափոխությունից հետո փոխվել է իշխանության երկու թեւը՝ գործադիր եւ օրենսդիր, սակայն դատականը մնացել է նույնը: Մինչդեռ բոլորի համար է նույնքան ակնառու, որ Հայաստանում իշխանության դատական թեւ, կամ դատական իշխանություն, որպես այդպիսին, գոյություն ունեցել է լոկ իբրեւ ցուցանակ: Գործնականում այդ իշխանությունը կամ իշխանության այդ թեւը եղել է Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ իշխող համակարգի ճյուղերից մեկը:

Ըստ այդմ ստացվում է իրավիճակ, երբ հեղափոխությունը փոխել է մարմինը, սակայն թեւերից մեկը պատկանում է հին՝ մերժված կամ հեռացված մարմնին:

Դա նշանակում է, որ լավագույն կամ չգրյաց փոքրագույն դեպքում այդ թեւը չի գործելու, եւ ունենք մեկ թեւով կամ, այսպես ասած, անդամահատված իշխանական մարմին կամ կառավարման մարմին, վատագույն դեպքում՝ կառավարման մարմին, որի մի թեւը նույն այդ մարմնի սպառնալիք է եւ կարող է գործել մարմնի դեմ, անընդհատ փորձել ապտակել եւ այլն: Իհարկե, հնարավոր է զսպել այդ ձեռքը, չեզոքացնել այդ ձեռքից եկող սպառնալիքներն ու ռիսկերը, բայց համաձայնեք, որ, մեղմ ասած, տարօրինակ վիճակ է, երբ մարմինը ստիպված է զսպել կամ չեզոքացնել իր վերջույթներից մեկից եկող սպառնալիք կամ ռիսկ: Դա խլում է ավելորդ էներգիա, ուշադրություն, ժամանակ, ռեսուրս եւ այլն: Ինքնին այդ խնդրի բացակայությունը, անշուշտ, չի վկայում, որ արդյունավետությունը հոսելու է ինչպես ոսկեբեր գետակ: Սակայն խնդրի առկայությունն աներկբա է դարձնում արդյունավետության ճանապարհի մի շոշափելի խոչընդոտի հանգամանքը: Դասական իրավիճակում երեւույթի գնահատման պրիզման այլ է եւ տարօրինակ թող չհնչի, սակայն գործնականում դատական իշխանությունը չպետք է լինի իշխանության կամ կառավարման մարմնի որեւէ մաս: Հենց դրա համար էլ խոսվում է անկախ արդարադատության մասին, որպեսզի այն լինի կառավարման համակարգից վեր ու վերահսկի թե՛ հանրային, թե՛ կառավարման համակարգերը:

Սակայն դրան գալը պահանջում է հանրային համերաշխության բավականին բարդ գործընթաց, միաժամանակ նաեւ օրենսդրական ռեֆորմացիայի խորքային փուլ, որը կապահովի թե համերաշխության քննարկումների հարթակը, թե դրաց արդյունքում ծնվելիք գաղափարների ինստիտուցիոնալացումը: Ներկայումս մենք դուրս ենք դասական տրամաբանության շրջանակից, մենք հեղափոխական տրամաբանության շրջանակում ենք, ու դրանում Հայաստանը զգալիորեն պահում է նաեւ նախկին իշխող համակարգը՝ իր քաղաքական-քարոզչական աշխուժությամբ եւ տեղ-տեղ ագրեսիվությամբ: Ըստ այդմ առաջանում է «օտար մարմնի» կամ «սպառնալիք վերջույթի» խնդիրը, որովհետեւ երկրում չկա անկախ արդարադատության ավանդույթ եւ դրա հանրային գիտակցական, ենթագիտակցական ու հոգեբանական ընկալում: Ըստ այդմ, դատական համակարգը կանգնում է ընտրության առաջ՝ օտար կամ յուրային, եթե ոչ յուրային, ապա օտար: Ըստ այդմ, խնդրի հանգուցալուծումը կամ նոր իշխանության քաղաքական հաղթանակն է հին համակարգի նկատմամբ եւ այդ համակարգի մնացուկ դատական համակարգի նկատմամբ, կամ հին համակարգը պետք է հրաժարվի նոր իշխանության նկատմամբ ագրեսիվ եւ մանիպուլյացիոն վարքագծից եւ քարոզչությունից՝ եթե, իհարկե, արդեն ուշ չէ, եւ գնա պայմանավորվածության ճանապարհով՝ ի վերջո ընդունելով փաթեթային պարտությունը:

Այստեղ հարցն այն է, որ հին համակարգը հաղթանակի տարբերակ չունի՝ առավելագույնը կա ոչ-ոքիի տարբերակ, հաղթանակի տարբերակ ունի միայն նոր կառավարող թիմը, թեեւ առայժմ թիմը կամ պարզապես վարչապետ Փաշինյանը չի բացահայտում, թե ինչ մեթոդաբանությամբ է ապահովելու այդ հաղթանակը: Հաղթանակի շեշտադրումը կարծես թե վերհաստատվեց օրերս ունեցած հայտնի հարցազրույցով, որում, սակայն, փակ մնաց խնդրի լուծման հասնելու ճանապարհը: Հուլիսի 22-ին հայտարարվեց, որ վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ: Դա նշանակում է, որ խաղափուլ է ավարտվել: Նորում փոխվելո՞ւ է խնդիրը, թե՞ արդեն սկսելու է լուծման ընթացքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում