Վաշինգտոնը հույս ունի, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջը կոնսուլտացիաներն աշխատանքային մակարդակում կվերսկսվեն մոտավորապես երկու շաբաթ հետո: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ամերիկացի ռադիոհաղորդավար Բաք Սեքսթոնին տված հարցազրույցում, սղագրությունը հուլիսի 22-ին տարածել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք հուսով ենք, որ աշխատանքային մակարդակով քննարկումները կսկսվեն երկու շաբաթից: Հյուսիսկորեացիները պետք Է կատարեն խոստումը, որը տվել Է (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի) նախագահ Կիմ (Չեն Ունը): Նա խոստացել Է իրականացնել իր երկրի միջուկազերծումը»,- ասել Է Փոմպեոն։