Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մարտի 1-ի գործի փակուղին. ի՞նչ է լինելու հետո

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը բողոքարկելու է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը։ Գեորգի Մելիքյանն ընդգծել է, որ ապօրինի գործողություններ են իրականացվել իրավապահների կողմից:

«Քրեական գործի հարուցման որոշման մեջ հստակ ձևակերպումներ կան, որոնցով առնվազն առաջ է քաշվում ենթադրություն, որ պաշտոնեական կեղծիքի դեպք է կատարվել դատավորի կողմից: Իսկ օրենքով համապատասխան հսկող դատախազը պարտավոր էր դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, ստանար համաձայնություն, նոր նման որոշումներ կայացներ, քանի որ դրանցով առաջ է քաշվում ենթադրություն, որ ինքը կատարել է որոշակի հանցագործություն»,- ընդգծել է փաստաբանը:

Գեորգի Մելիքյանն ընդգծել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռևս գտնվում է արձակուրդում, չի կարող ասել՝ հետագայում իր վարույթում գտնվող որ գործերով պետք է որոշումներ կայացնի:

Կատարե՞լ է Մելիքյանը հանցագործություն, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը, բայց Մարտի 1-ի գործը քննող դատավորի շուրջ առաջացած վիճակն իրապես վտանգում է դատական գործընթացի հեռանկարը, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի մասով գործի շուրջ եզրակացություն ստանալու համար դիմել է ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով, ու այս ուղղության վրա նույնպես գործընթացը 4-5 ամսով սառեցվել է։

Սակայն վերադառնանք Դավիթ Գրիգորյանի խնդրին։ Դատախազությունը պնդում է, որ ՀՔԾ գործողությունները միանգամայն իրավաչափ են եղել ու հետևանք են քաղաքացու կողմից փետրվար ամսին ստացված դիմումի և որևէ առնչություն չունեն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Անկեղծորեն ուզում ենք հավատալ այս վարկածին, սակայն նույնիսկ այս դեպքում Դավիթ Գրիգորյանի հեղինակությունն էապես կասկածի տակ է դրվում, որովհետև քրեական գործում ներքաշված դատավորը չի կարող քննել Մարտի 1-ի գործի նման կարևորագույն քրեական գործ։ Առանց այն էլ Գրիգորյանը այն դատավորն է, որը կասկածելի հանգամանքներում ընթացք տվեց Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջնորդություններին ու ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին՝ դառնալով դրամատիկ իրադարձությունների ծավալման պատճառ։ Այլ խոսքով՝ հասարակության մի ստվար զանգված այս դատավորին չի վստահում, ու հիմա համընդհանուր անվստահությանն ավելանում է նաև նրա դեմ հարուցված քրեական գործը։

Քոչարյանի թիմն ու դատավորն իհարկե պնդում են, որ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի գործով։ Եթե ճիշտ է այս վարկածը, ապա Մարտի 1-ի գործը դարձյալ հայտնվում է փակուղում, որովհետև ստացվում է՝ դատական համակարգն անուղղակիորեն ստացել է գործադիր իշխանության ցուցումը, որ պրոբլեմներ կունենան բոլոր այն դատավորները, ովքեր Քոչարյանի մասով կկայացնեն իշխանությանը ոչ հաճո որոշումներ։

Երկու դեպքում էլ Մարտի 1-ի գործը, համենայնդեպս՝ այս պահին, հայտնվել է իրավական հարթությունից դուրս՝ դրանից բխող հետևանքներով։ Կոնկրետ իրավիճակից, իհարկե, իրավական լուծումներ կգտնվեն, ու դատավարությունը որևէ կերպ կշարունակվի՝ հավանաբար այլ դատավորի նախագահությամբ, սակայն արդեն ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործը դարձել է դատական այս համակարգի պատանդը։

Դժվարանում եմ հավատալ, որ քաղաքական իշխանություններն այս սցենարը չէին հաշվարկել՝ կարևորագույն այս հանցագործության բացահայտման գործընթացը սկսելով, ու ստացվում է՝ նախաքննության ջանքերը ջուրն են լցվում, որովհետև իշխանությունն աններելիորեն ուշացել է դատական ռեֆորմի հարցում։

Երբ հեղափոխության հաղթանակից անգամ մեկուկես տարի անց դատական ռեֆորմ իրականացված չէ, ապա, մեծ հաշվով, վտանգված է նախկին համակարգի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու գործընթացը։ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե ինքը ժամանակ էր տվել դատական համակարգին ադապտացվելու նոր իրողություններին, մեղմ ասած՝ քննությանը չեն դիմանում, որովհետև դատական իշխանությունն անցած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ մարտահրավեր է նետել օրինականությանը, իսկ հիմա էլ դարձել է նախկին համակարգի դաշնակիցը՝ սողացող ռևանշիզմը դարձնելով իրական վտանգ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում