Գերմանացիները Hyperloop պարկուճը վարել են 463 կմ/ժ արագությամբ՝ ռեկորդ սահմանելով, հաղորդում է The Verge-ն։
Մյունխենի տեխնիկական համալսարանի TUM Hyperloop թիմը հաղթող է ճանաչվել SpaceX Hyperloop Pod Competition մրցույթում։ Դրանում մի քանի թիմեր փորձել են պարկուճը վարել 600 կմ/ժ արագությամբ։
Սարքավորումը փորձարկել են 1․6 կմ երկարությամբ մայրուղում։