Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը

48-ամյա տղամարդը, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, խանդից դրդված, ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 33-ամյա նախկին կնոջը՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք, ինչի համար դատապարտվել է, հայտնում է Փաստինֆոն։

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտ ամսին Սիսիան քաղաքում։ Ըստ տղամարդու նախաքննական ցուցմունքի՝ իրենց բաժանման պատճառը սոցիալական է եղել, և բաժանումից հետո մշտապես տարաձայնություններ են ունեցել։

Մի օր էլ, երբ զանգահարել է կնոջը, նա անջատել է: Կրկին զանգահարել է և տեսել է, որ իր համարը գցել է սև ցուցակ: 25 րոպե հետո ստացվել է կապ հաստատել կնոջ հետ, և հեռախոսազրույցի ընթացքում նրանք վիճել են: Տղամարդը հարցրել է, թե նա երբևիցե գնացե՞լ է իրենց երեխայի գերեզման (վաղաժամ ծննդաբերության պատճառով երեխան մահացել է)։

Կինը պատասխանել է՝ ասելով «իր երեխայի», այլ ոչ թե «իրենց»:

Ասել է նաև, որ երեխան իրենը չէր, այլ Սիսիանի մեկ այլ բնակչինը: Մտածելով, որ այդքան ժամանակ խաբված է եղել և դրանից զայրացած՝ տղամարդը շտապել է կնոջ տուն, ձեռքի «ուգոլնիկով» անկանոն մի քանի անգամ խփել է կնոջ գլխին, վերցրել նրա բջջային հեռախոսը, որ ոչ մի տեղ չզանգի, և դուրս եկել սենյակից: Նստել է ավտոմեքենան և շարժվել Երևան: Ճանապարհին հեռախոսը և մետաղական սարքը նետել է դուրս: Հաջորդ օրը զղջալով կատարածի համար՝ գնացել է քրեական հետախուզության գլխավոր վարչություն և հանձնվել:

Կատարած արարքի համար տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ինչում նա իրեն ամբողջովին մեղավոր է ճանաչել։ Ասել է, որ պատրաստ է աջակցել քննությանը և հայտնել է, որ հարվածել է 7 կամ 8 անգամ:

Վերջին հարվածից նա թուլացած ընկել է գետնին, ինչից հետո չի հարվածել: Տղամարդը հայտնել է նաև, որ կնոջը սպանելու ցանկություն չի ունեցել, ուղղակի ցանկացել է նրան ֆիզիկական ցավ պատճառել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, վճռել է տղամարդուն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում` 5 տարի 3 ամիս ժամկետով:

Միաժամանակ որոշում է կայացվել մասնակի բավարարել տուժող կնոջ կողմից ներկայացված քաղաքացիական հայցը և հօգուտ տուժողի` բռնագանձել 550.394 ՀՀ դրամ՝ որպես բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում