Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սողացող ռևանշիզմի վտանգը․ ՀՅԴ-ն անցնում է գրոհի

ՀՅԴ-ն վերջին շրջանում հանդիպումների շարք էր կազմակերպել մի շարք կուսակցությունների հետ։ Այսօր ըստ էության բացահայտվել է այդ հանդիպումների նպատակը։ ՀՅԴ-ն՝ «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի» ՀԴԿ, «Մեկ Հայաստան», Ռամկավար ազատական կուսակցությունների հետ համատեղ, հեղինակել է ծավալուն մի հայտարարություն, որով անդրադարձել է դատարանների շուրջ ծավալված իրադարձություններին։

Հայտարարության տեքստը բավականին ագրեսիվ է, դրանում խիստ գնահատականների, ձևակերպումների պակաս չկա ու առհասարակ՝ փաստաթուղթը կազմված է վերջնագրային լեզվով։

Հայտարարության հեղինակները քաղաքական ղեկավարությանը մեղադրում են դատական իշխանությունը յուրացնելու մեջ։ «Սահմանադրական կարգի պահպանման և անհրաժեշտ անվտանգային իրավիճակի ապահովման համատեքստում անընդունելի և դատապարտելի է, երբ քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների և փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա: Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, պարտադրեց Հանրապետության նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանության քաղաքական հայացքներն ու գործելաոճը որդեգրած դատավորի թեկնածու, որն իր ընտրության հաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ»,- ասված է փաստաթղթում:

Յոթ կուսակցությունները հայտարարում են, որ «հակազդելու են բոլոր ապօրինի գործողություններին և պատասխանատվության են կանչելու կազմակերպիչներին»։

Կասկած չկա, որ այս հայտարարության հեղինակը հենց ՀՅԴ-ն է, իսկ մյուսների մասնակցությունը դրան կրում է այսպես կոչված՝ իմիտացիոն բնույթ՝ քաղաքական կոնսոլիդացիա ցույց տալու նպատակով։ Ուշագրավ է, որ հայտարարության տակ բացակայում է ՀՀԿ-ի ստորագրությունը։

Այս փաստը, իհարկե, կարող է տարբեր մեկնաբանությունների արժանանալ, որոնցից յուրաքանչյուրն ունի հիմնավորումներ։

Նախկին համակարգն ինքնին բազմաշերտ միավոր է ու շատ հնարավոր է, որ դրա ներսում գոյություն ունի շահերի որոշակի բախում։ Պատահական չէ, որ ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերի միջև առկա հակասությունների մասին, որոնք՝ չնայած, մեծ հաշվով, ընդհանրական օրակարգին, նաև հակադրության մեջ են հին համակարգի տարբեր սեգմենտների համար մղվող պայքարում։

Մյուս կողմից՝ նախկինների «ապակենտրոնացումը» կարող է տակտիկական հնարք լինել, որովհետև տեսանելի է իշխանության դեմ համակարգված պայքար տարբեր ճակատներով։ Օրինակ՝ եթե ՀՅԴ նախաձեռնած այսօրվա հայտարարությանը միանար ՀՀԿ-ն, մեծ հավանականությամբ՝ դրա տակ չէին ստորագրի մյուսները, ու փաստաթուղթը կկորցներ իր քաղաքական էֆեկտը։ Կամ՝ կան մի շարք դեպքեր, երբ նախկինները թաքնվում են հասարակական նախաձեռնությունների հետևում՝ իմիտացնելով, թե երկրում գործող իշխանությունից մեծ դժգոհություն է հասունանում։ Մյուս կողմից գործի է դրվում, այսպես ասած, քաոսի, դժգոհության համատարած օջախների տեսությունը՝ ցույց տալու համար, թե Նիկոլ Փաշինյանի թիմը չի տիրապետում իրավիճակին։

Դատական իշխանությունում ստատուս-քվոյի պահպանումը նախկին համակարգի համար դարձել է յուրօրինակ «Ավարայր», որովհետև եթե դատական ռեֆորմը կայանա, ապա, ըստ էության, չեզոքացվում են բոլոր «ականները», որոնք դրված են սահմանադրական ռեժիմի վերականգնման ճանապարհին ու փակվում են հին համակարգի ռեստավրացիայի բոլոր ճանապարհները։

Նախկինների կոնսոլիդացված աշխատանքի համատեքստում խիստ տարակուսելի է Նիկոլ Փաշինյանի թիմի թափթփվածությունը։ Մի կողմից վեթինգի ու անցումային արդարադատության հարցում ակնհայտ պոպուլիստական ու իմպուլսիվ քայլերը, մյուս կողմից՝ հայեցակարգային մոտեցումների բացակայությունն ակամայից շփոթ են ստեղծում նաև միջազգային կառույցների մոտ, ինչից հմտորեն օգտվում են նախկին համակարգի սեգմենտները՝ շահարկելով, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, մյուս կողմից՝ հեղափոխական ինքնավստահությունը թույլ չի տալիս, որպեսզի իշխանությունները կարողանան դատական ռեֆորմի շուրջ ապահովել քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիա։

Այսքանով հանդերձ՝ հասկանալի է, որ դատական ռեֆորմի չեղարկումը և որակյալ արդարադատության բացակայությունը կարող են փոշիացնել հիմնական ձեռքբերումները՝ ճանապարհ հարթելով ռևանշիզմի ուղղակի և անուղղակի դրսևորումների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում