Փարիզում կողոպտել են Իտալիայի արքայազն Էմանուել-Ֆիլիբերտ Սավոյսկու բնակարանը՝ հաղորդում է Le Parisien-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Ոճրագործները գողացել են զարդեր, որոնց արժեքը գնահատվում է 500 հազար եվրո: Կողոպուտի ժամանակ արքայազնը և նրա կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Քլոտիլդա Կուրոն, բնակարանում չեն եղել:
Հետաքննությանը մոտ գտնվող աղբյուրի համաձայն՝ կարելի է ենթադրել, որ հանցագործները լավ ճանաչում են ընտանիքի զարդերը, քանի որ նրանք ամենից արժեքավոր նմուշներն են վերցրել: