Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կինոն ավարտվել է․ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա․ Ալեն Սիմոնյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

-Պարո՛ն Սիմոնյան, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, ինչպես փաստեց Նիկոլ Փաշինյանը, ցնցել է նրան. վարչապետը ևս նշեց, որ ՍԴ-ի շուրջ կա ճգնաժամ, և այս մասով, կարծես թե, այլևս հարցեր չեն առաջանում, քանի որ միշտ երկմտանք կար: Բայց տպավորություն է, որ իշխանությունը միայն փաստում է, որ բարձրագույն այս մարմնում կա ճգնաժամ, բայց լուծման ուղիներ կամ տարբերակներ, կարծես թե, որևէ մեկը չի առաջարկում, համենայնդեպս որևէ սահմանադիր մարմին: Որո՞նք են այս իրավիճակից ելքերը:

-Ոչ միայն իշխանությունն է փաստում, որ կա ճգնաժամ, այլ միջազգային կառույցների արձագանքը նույնպես խոսում է այն մասին, որ իրենք էլ են ֆիքսում ճգնաժամի առկայությունը… և ուզում են այդ իրավիճակում մեզ ձեռք մեկնել:

-Ընդհանուր իրավական ոլորտո՞ւմ:

-Այո՛, իհարկե: Ինչ վերաբերում է լուծումներին, եկեք առանձնացնենք անձը և ՍԴ-ի մյուս դատավորներին, որովհետև մենք խոսում ենք ՍԴ, այսպես ասած, «գործող նախագահի» մասին (բազմիցս այս մասին ես եմ այստեղ խոսել), որի ընտրվելու ժամանակ բազմաթիվ կասկածներ են առաջացել. ես խոսում եմ նրա քաղաքական անձի մասին, որն այսօր իր անձով, իր անցյալով քաղաքականացնում է նաև ՍԴ-ն, և երբ իրեն հարց են տալիս, պատասխանում է՝ ես քաղաքական մարմին չեմ, բայց ինքը արդեն իսկ քաղաքական է, քաղաքական է իր անցած ճանապարհով, որտեղ հարմարեցված Սահմանադրություն է գրել, որպեսզի Սերժ Սարգսյանը օրենքով կարողանա վերարտադրվել, Ընտրական օրենսգիրք է գրել ընտրություններ կազմակերպելու համար և չշարունակեմ, բոլորս գիտենք, թե ով է ՍԴ «գործող նախագահը»:

-Հրայր Թովմասյանի չհեռանալու կամ հրաժարականի բացակայության դեպքում ճգնաժամը հաղթահարելու ինստիտուցիոնալ լուծումներ կա՞ն, թե՞ մենք սպասելու ենք, թե երբ է Հրայր Թովմասյանը պարզելու, որ գուցե Վահե Գրիգորյանը ճիշտ էր, ինքը սխալ:

-Չէ, լուծումներ, բնական է, կգտնենք, հարցը ժամանակի մեջ է: Եվ ես կարծում եմ, որ եթե նա իմաստուն լինի, օր առաջ կգնա: Գիտենք՝ նա ինչ թիմի ներկայացուցիչ է, թող չասի, որ քաղաքական որևէ թիմի հետ առնչություն չունի: Հայաստանի Հանրապետությանը վնաս պատճառել զուտ աթոռից վեր չկենալու համա՞ր, մեկ է, ինքը վեր է կենալու, չի լինելու այնպես, որ անօրինական և իրավական դաշտում չընդունվող մի բանը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա և շարունակվի: Մեկ է, Հրայր Թովմասյանը գնալու է, և ժամանակ ձգելու իմաստը միայն Հայաստանի Հանրապետությանը վնաս տալն է լինելու:

-Այո, բայց կարևոր է, թե երբ է գնալու, որովհետև ՍԴ-ն այս ընթացքում աշխատում է, որոշումներ է կայացնում, այդ թվում նաև մեզ բոլորիս հայտնի որոշումը: Հրայր Թովմասյանը օրերս հարցազրույցում նշել է, որ քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի պահանջը աղերս չունի իրավական պետության հետ: Եվ Թովմասյանը դատապարտում է առհասարակ գործադիր մարմնի միջամտությունը դատարանների, դատական համակարգի վրա: Նա պնդում է, որ ինքը քաղաքական անձ չէ և քաղաքական հարցերի չի պատասխանում, այնուամենայնիվ, նրա այս հարցազրույցից դո՞ւք էլ եք այնպիսի տպավորություն ստացել, որ նրա հարցազրույցի տրամաբանությունը հենց քաղաքական է:

-Այո, որովհետև նա քաղաքական է, որքան էլ ասի, թե, որպես ՍԴ նախագահ, հաղթականությամբ չի զբաղվում: Դուք նշեցիք, որ ՍԴ-ի կողմից որոշումներ են ընդունվում, այո, և այդ որոշումները կասկած են առաջացնում և՛ հանրության, և՛ իրավաբանների մոտ, որովհետև մեր օրակարգում հարց կա, թե արդյո՞ք նա օրինական է որպես ՍԴ նախագահ: Նա բարձր գաղափարներից է խոսում… Ես չեմ հասկանում, ինչու չի հեռանում, քանի որ, միևնույն է, հեռանալու է, իրավական այդ ճանապարհը գտնվելու է: Ինքն ուզում է իր գնալը ապահովագրել՝ չհասկանալով, որ դա այս իշխանության հետ հնարավոր չէ, դա իշխանության և ինչ-որ մարմնի խնդիրը չէ, դա իրավական խնդիր է, և երկրորդ՝ այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որի հետ կարելի է պայմանավորվել:

-Ապահովագրել ինչի՞ց:

-Ես չգիտեմ: Առևտուր բառը չեմ ուզում օգտագործել, բայց նախկին իշխանավորների հետ շատ ու շատ զրույցներ եմ ունեցել, որոնք ասել են՝ կլինի՞ մենք մի քիչ էլ մնանք, մի քիչ էլ աշխատենք, կլինի՞ ձեզ սպասարկենք, բայց հետո գնանք ԱԺ պատգամավոր դառնանք. այսպիսի խոսակցությունների եմ ականատես եղել, չեմ ուզում մտածել, որ այստեղ գործ ունենք նման «առևտրի» հետ, որովհետև այս մի տարին ցույց է տվել, որ «առևտրով» որևիցե մեկը ինչ-որ բանի չի հասել ու չի հասնելու: Դա ես շեշտում եմ: Ես չգնալու այլ պատճառ չեմ տեսնում:

-«Առևտուր» չասենք, բայց նախկին համակարգի ներկայացուցիչներ կան, որոնք առանցքային դիրքերում չեն եղել, բայց ոչ էլ երկրորդական, և հիմա շարունակում են պաշտոնավարել, և արդեն առաջնային դիրքերում:

-Տեսեք՝ «առևտուր» չի եղել, մենք տեսել ենք, որ կա մասնագետ, որն այս փուլում կարող է լրացնել այն բացը, որ չենք ունեցել ավելի լավ թեկնածու, և մենք առաջարկ ենք արել: Բայց սա այդ դեպքը չէ, Հրայր Թովմասյանն առաջարկ չի ստանալու, նա պետք է հասկանա, որ ՀՀ-ին վնաս է պատճառում, և որպեսզի վնաս չպատճառի, պետք է հեռանա:

-Թովմասյանը պնդում է, որ իրենք շարունակում են իրականացնել սահմանադրական լիազորությունները, և այս ընթացքում ՍԴ-ն 10-15 որոշում է ընդունել՝ և՛ կառավարության, և՛ դատավորների, և՛ քաղաքացիների, և՛ ՄԻԵԴ-ի դիմումներով. ինչպե՞ս է բացատրվում այս իրավիճակը, կարծես զուգահեռ իրականություններ լինեն, մի կողմից կան պնդումներ, որ Հ. Թովմասյանը չի կարող կատարել ՍԴ դատավորի լիազորություններ, մյուս կողմից՝ կառույցը շարունակում է աշխատանքը, ընդունվում են որոշումներ:

-Հենց դա է կոչվում ճգնաժամ, և ՀՀԿ նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը սա պետք է հասկանա: Նա ամպագոռգոռ հայտարարություններ է անում, խոսում է ՀՀ-ից, բայց այսքան բանը չի հասկանում… Երբ նա հեռանա, աշխարհը շո՞ւռ է գալու, աշխարհը շուռ է եկել այն ժամանակ, երբ նա ԸՕ էր գրում, Սահմանադրություն էր գրում, որ ինչ ուզենային, անցկացնեին, և որ Սերժ Սարգսյանին սպասարկեր… Այժմ կինոն ավարտվել է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կառչել են անցյալից և մնացել են անցյալի տրամաբանության մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում