Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը 9-րդ տուրում 44-րդ քայլում սև խաղաքարերով պարտություն կրեց Շահրիյար Մամեդյարովից:
Արդեն ավարտված պարտիաներից մյուսում Պյոտր Սվիդլերն ու Դմիտրի Անդրեյկինը ոչ-ոքի խաղացին: Տուրի մյուս 2 պարտիաներն այս պահին ընթացքի մեջ են:
Ավելացնենք, որ վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ երեքշաբթի օրը 10-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Վեսելին Տոպալովի հետ: