Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Իշխանությունը չհաշվարկված քայլերի արդյունքում անցյալը բերեց Հայաստանի քաղաքական օրակարգ

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նախորդ տարի Երևանի ավագանու ընտրություններում դեռևս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը՝ «սևերի և սպիտակների» վերաբերյալ, միայն առաջին տպավորությամբ էր քաղաքական փորձառություն չունեցողի լեզվի սայթաքում։ Դրան հաջորդած իրադարձություններն ու իշխանության քայլերը ապացուցեցին, որ Մարությանն իրականում արտահայտում էր քաղաքական համակարգի, քաղաքականության վերաբերյալ իշխանության հավաքական մոտեցումը, որն արդեն հաջորդող ամիսներին պետք է դառնար քաղաքական դաշտի ամայացման հետևողական քաղաքականության արտահայտություն։

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերակենդանացման, զրոյական քաղաքական դերակատարություն ունեցող մեկից նրան քաղաքական գործոնի վերածելու իշխանության քաղաքականությունը քաղաքական համակարգի դեմ ուղղված արշավի ամենածանրակշիռ քայլը դարձավ։ Գործող իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ու իրավական չհաշվարկված քայլերի արդյունքում անցյալը բերեց Հայաստանի քաղաքական օրակարգ՝ այն ամբողջությամբ լցնելով անցյալի դեմ վարվող իռացիոնալ պայքարով։

Արդյունքում քաղաքական դաշտի բևեռացումը խորացավ անթույլատրելի աստիճանի՝ մի կողմում թողնելով իշխանությանը, մյուսում՝ անցյալի մնացուկներին։ Քաղաքական դաշտն այսպիսով լցվեց գործող՝ որևէ իզմի չդավանող իշխանությամբ ու կրկին որևէ գաղափարախոսության չդավանող նախկին համակարգի ներկայացուցիչներով, որոնք հանդես են գալիս ռևանշի դիրքերից։ Հաշված ամիսների ընթացքում քաղաքական դաշտն իսկապես գունավորվեց սևերով ու սպիտակներով՝ արգելակելով քաղաքականության, իրական քաղաքականության զարգացումն ու գործառութային դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում։

Քարոզչական մակարդակում իշխանությունն իրեն ուղղված ցանկացած քննադատություն նույնացրեց ու նույնացնում է ռևանշիզմի հետ՝ այդպիսով արգելակելով առողջ քաղաքական մրցակցությունն ու այլընտրանքների առաջացումը։ Արդյունքում քաղաքականությունը Հայաստանում ընթանում է անգաղափար իշխանության ու նույնքան անգաղափար ռևանշիստների միջև, որը կարող է պատուհաս դառնալ ոչ միայն ու գուցե ոչ այնքան իշխանության, որքան պետության ու հասարակության համար։

Իշխանության թեթև ձեռքով Հայաստանում այսօր այլընտրանքի, քաղաքական մրցակցի դերում են հայտնվել քոչարյանասարգսյանական միավորները, որոնք ցանկացած առիթ օգտագործելու են ռևանշի համար։ Իշխանությունը նրանց դեմ պայքարում կարող է մնալ մենակ, քանի որ հետևողականորեն արգելակել է իրական քաղաքական այլընտրանքների, այլընտրանքային միավորների ձևավորումն ու կայացումը։

Մինչդեռ առողջ ու մրցակցային քաղաքական համակարգում ռևանշիստները կարող էին հավակնել լավագույն դեպքում մարգինալ որևէ կարգավիճակի՝ չերազելով անգամ քաղաքական տիրույթում տեղ ունենալու մասին։

Քաղաքական համակարգի այսօրվա վիճակը լայն իմաստով Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկուկես տարիների ամենամեծ ձախողումն է, քանի որ ի տարբերություն կառավարման այլ թերացումների՝ վերականգնման, քաղաքական դաշտի առողջացումը չափազանց բարդ ու երկարատև գործընթաց է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ լցրել է անցյալով՝ քաղաքականությունը հասցնելով ներկայի ու անցյալի միջև պայքարի ու բախման։

Արդյունքում տուժել է ապագան, որը տեղ չունի ներկայի ու անցյալի պայքարում։ Եվ ուրեմն, քաղաքական դաշտի այն հատվածում, որը իշխանության գիտակցված կամ չհաշվարկված քայլերի պատճառով լցվել է ռևանշիզմով, պետք է տեղ ու կշիռ ստանան Հայաստանի ապագայի օրակարգ ունեցող քաղաքական միավորները։ Այլապես ներկայի ու անցյալի անապագա պայքարում անցյալը կարող է հաղթանակել՝ զրոյացնելով Հայաստանի զարգացման բացառիկ ու պատմական հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում