Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հրայր Թովմասյանը սառեցրեց Քոչարյանի գործը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ խորհրդատվական կարծիքները կարող են ստացվել մինչև 5-6 ամիս ժամանակահատվածում: Խոսքը Սահմանադրական դատարանի դիմումի մասին է, որով այդ կառույցներից ակնկալվում է խորհրդատվական կարծիք երկրորդ նախագահի դատական գործի վերաբերյալ՝ անձեռնմխելի՞ է նա, թե՞ ոչ:

Ինչպես հայտնի է, ՍԴ-ն այդ գործը ընդունել էր վարույթ և նշանակել նույնիսկ քննության օր՝ օգոստոսի 20: Գործի քննության ընթացակարգ էր ընդունվել գրավոր տարբերակը: Դրանից հետո եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հարցազրույցը, որտեղ նա փաստացի վերահաստատեց Սահմանադրական դատարանի կազմի կամ առնվազն նախագահի փոփոխության քաղաքական մտադրությունը: Այդ հարցազրույցին էլ հանկարծ հաջորդեց ՍԴ որոշումը՝ գործն ուղարկել Վենետիկ և ՄԻԵԴ՝ փորձաքննության և խորհրդատվական կարծիքի:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարությունից փաստացի ստացվում է, որ Հրայր Թովմասյանը նրա գործը, այսպես ասած, «սառեցրել» է 5-6 ամսով՝ ուղարկելով այն հեռավոր խորհրդատվության հետևից: Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետի կոշտ հարցազրույցից հետո թեև Հրայր Թովմասյանն, այսպես ասած, պատասխան հարցազրույց տվեց՝ ոչ պակաս կոշտ, ընդունելով մարտահրավերը, այդուհանդերձ մինչ այդ հարցազրույց-պատասխանը նա վարչապետի հարցազրույցից հետո կատարեց մի քայլ, որը պարունակում է Ռոբերտ Քոչարյանի գործը մի քանի ամիս սառեցնելու ներուժ:

Մեծ հաշվով ստացվում է, որ Հրայր Թովմասյանն այդ քայլով ժամանակ է շահում գործնականում բոլոր կողմերի համար՝ բացառությամբ գուցե միայն երկրորդ նախագահ Քոչարյանի: Նրա պաշտպաններն իհարկե հայտարարում են, որ գործը այդ ընթացակարգում գտնվելու պարագայում երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ, սակայն հազիվ թե կա դրա տեսանելի իրականանալիությունը, քանի որ, համենայնդեպս մոտ ապագայում, նրան ազատ արձակելը այլևս բավականին ուժգին հարված կհասցնի իշխանության հեղինակությանը, որը հենց Քոչարյանի վերաբերյալ դատավճռի առիթով կառուցեց քաղաքական գործողությունը դատական համակարգի դեմ, և մինչ այդ գործողության որևէ հանգուցալուծում երկրորդ նախագահի ազատ արձակումը կնշանակի, որ իշխանության այդ քաղաքական գործողությունը տապալվել է: Ըստ այդմ՝ անկասկած է, որ կառավարող քաղաքական թիմը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա այդ տապալումը:

Մյուս կողմից՝ օգոստոսի 20-ին նշանակված ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննարկումը որոշակի ցայտնոտ կարող էր ստեղծել, որի ռիսկը, սակայն, Հրայր Թովմասյանը փաստորեն չեզոքացրեց՝ գործը ուղարկելով Վենետիկ: Ժամանակը այս իրավիճակում գործնականում բոլորին է պետք՝ բացի թերևս Ռոբերտ Քոչարյանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում