Բագրատաշենի մաքսակետի կուտակումները կանխատեսելի էին: Հենց հիմա պետք է արագ ծրագրել և թողունակությունն ավելացնելլ ինչը տեխնիկապես բարդ խնդիր չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ շատ կարճ ժամանակում մուտքի բեռը թեթևացնելու միջոցառումներ պետք է լինեն: Պատգամավորը նկատեց, որ այս խնդիրը պայմանավորված է մեքենաների քանակի էական աճով: