Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության համալիրում է։ Այնտեղ նա մասնակցում է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։
Բացի պաշտպանության նախարարից, դիպլոմները նորընծա սպաներին հանձնում են նաև մյուս ուժային կառույցների ղեկավարները։