Քենսինգթոնյան պալատը հրապարակել է արքայազն Ջորջի նոր լուսանկարները՝ Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ դքսուհի Քեյթ Միդլթոնի որդու։ Լուսանկարները տեղադրվել են Instagram-ի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ հրապարակումը կապված է տղայի 6-ամյակի հետ։ Տղային Քենսինգթոնյան պալատի բակում լուսանկարել է մայրը։
«Քեմբրիջի դուքսը և դքսուհին ուրախ են կիսվել արքայազն Ջորջի նոր լուսանկարներով»,-ասվում է մակագրությունում։