Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ժառանգությունը» պահանջում է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների անաչառ գործընթաց

«Ժառանգությունը» պահանջում է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների անաչառ գործընթաց: Այս առնչությամբ, «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանյան դատաիրավական համակարգը, որը սահմանադրության համաձայն, ՀՀ-ում արդարադատության կայացման երաշխավորն է, պետության եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հանձնառուն, նախորդ անձնիշխան եւ հակաժողովրդավարական վարչակարգերի հետեւողական քաղաքականության հետեւանքով վերածվել էր օրենսդիր եւ գործադիր իշխանության կցորդի ու կամակատարի:

Կախյալ դատական համակարգի պատճառով Հայաստանում հնարավոր դարձան թե՛ 2008 թ. Մարտի մեկի իրադարձությունները, որոնց մեղավորներն առ այսօր անպատիժ են, թե՛ դրան նախորդած սահմանադրական կարգի տապալման իշխանական տարբեր գործողությունները, այդ թվում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մեծ ընտրագողությունը, պետական միջոցների ապօրինի յուրացման նախադեպերը, կոռուպցիայի աճը եւ համակարգային ներթափանցումը պետական տարբեր ատյաններ:

2018 թ. ժողովրդավարական արդար ընդվզման ալիքի վրա տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հեղափոխական հայ հասարակությունը եւ քաղաքական ուժերը ակնկալում էր համակարգային ինստիտուցիոնալ փոփոխություններ պետական իշխանության բոլոր թեւերում:

«Ժառանգությունը» համոզված է, որ նման փոփոխություններ կարելի է կատարել ոչ թե օրվա տրամաբանությունից բխող քաոսային քայլերով, ինչպես մերթընդմերթ առաջնորդվում են գործող իշխանությունները, այլ օրենսդրական հիմնային բարեփոխումներով, որովհետեւ նախորդ տարիների կախյալ, աչառու դատաիրավական համակարգի գործունեությունը տեւական ժամանակ արդեն ամրակայվել էր օրենսդրական մակարդակով:

Հայաստանում ցայսօր գործում են լեգիտիմություն չունեցող եւ կեղծված հանրաքվերի միջոցով ընդունված հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, ու դրանից բխող մնացյալ օրենսգրքերը:

«Ժառանգություն» կուսակցությունը գործող գործադիր եւ օրենսդիր իշխանությունից պահանջում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն շրջանակի եւ հանրության ներգրավմամբ նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների անաչառ գործընթաց:

Նախորդ ողջ ժամանակահատվածում կատարված քայլերը ցույց տվեցին, որ հին օրենքներով Նոր Հայաստանը չի կառուցվում: Հին ընտրական օրենսգրքով, թեկուզ եւ ազատ, օրինական կարգով ընտրված խորհրդարանը, ՏԻՄ մարմինները պարբերաբար խնդիրներ են հարուցում մեր պետության ժողովրդավարական եւ արդյունավետ ընթացքի ապահվման ճանապարհին:

Գործող եւ ոչ լեգիտիմ սահմանադրությամբ կազմավորված գործադիր իշխանությունը չի ապահովում իշխանությունների տարանջատման եւ փոխզսպման քաղաքականությունը. մեկ անձի եւ նրա շուրջ համախմբված ուժի կամքը չի կարող երաշխավորել մեր պետականության անկասելի ընթացքը դեպի ժողովրդավարություն եւ զարգացում: Հեղափոխական կամքը միշտ պետք է արտացոլվի պետական համակարգային քաղաքականության մշակմամբ, մենք պետք է ունենանք այնպիսի օրենքներ, որոնք ժողովրդավարական են ոչ թե ձեւով, այլ բովանդակությամբ:

Հայաստանը չի կարող թույլ տալ, որ այս անգամ էլ դատական իշխանությունը փոխվի հին օրենքների ու բարքերի կամայական տրամաբանությամբ: Անձերի փոփոխությունը ո՛չ դատական, ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանության մեջ չի կարող հանգեցնել համակարգային ժողովրդավարական փոփոխությունների:

«Ժառանգությունը» պատրաստ է մասնակիցն ու նախաձեռնողը դառնալ ՀՀ հիմնական օրենքի նոր բարեփոխումների գործընթացի, որը կբխի ոչ թե անձնիշխան անհատների շահերից ու նպատակներից, այլ մեր պետության եւ քաղաքացիների ընդհանրական կամքից՝ դառնալու արտաքին աշխարհում մրցունակ, ինքնիշխան ու արդյունավետ, իրավական պետություն՝ անկախ դատական, օրենսդիր եւ գործադիր թեւերով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում