Կանադայում հայտնի «49-ից 6» ազգային վիճակախաղում 9․1 մլն կանադական դոլար ջեքփոթ է խաղարկվել (7 մլն ԱՄՆ դոլար)։
«Դուրս եկած թվերն են՝ 4, 21, 30, 41, 44 և 46։ Բոնուս՝ թիվ 5-ը»,-հայտնել են OLG ընկերության ներկայացուցիչները, որն իրականացնում է խաղարկությունը։
Շահողի անունը դեռ հայտնի չէ։ Բայց կազմակերպիչները գիտեն, որ տոմսը գնվել է Օնտարիո նահանգի բնակիչներից մեկի կողմից։ Այդ վայրի ևս մեկ բնակիչ շահել է 770 հազար դոլար։