Չինացի բժիշկները կաթնագեղձի քաղցկեղով տառապող կնոջը հեռակա վիրահատել են՝ օգտագործելով հինգերորդ սերնդի բջջային ցանցով միացումը, հաղորդում է China Daily-ն։
72-ամյա կինն օգնություն է ստացել Պուկոու քաղաքի բժշկական կնետրոնում։ Վիրահատությունը ղեկավարել է այդ ոլորտում գլխավոր մասնագետ Թան Ցզինհայը, որը հիվանդանոցից 20 կմ հեռավորությամբ է գտնվել։
Նա կառավարել է վիրահատության ընթացքը 5G ցանցի և լրացուցիչ իրականության միջոցով։ Փորձագետը փոխգործակցել է տեղացի բժիշկների հետ՝ պրոեկցիոն տախտակին ցուցադրելով վիրահատական կտրվածքը։ Ուռուցքի հեռացման համար շուրջ 2 ժամ է անհրաժեշտ եղել։ Այդ ամբողջ ընթացքում կապը կայուն է եղել։