Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Ուզում ենք լուրջ արտահանում ունենալ, բայց պարզ չէ, թե ինչ ենք արտահանելու

Վերջին ժամանակահատվածում հայկական դրամը էապես արժևորվելով՝ կայուն վարք է դրսևորում: Որոշ մասնագետներ կարծում են, որ տնտեսության մեջ որևէ առաջընթաց չի գրանցվել, ինչը կարող էր դրամի նման պահվածքի հիմք հանդիսանալ: Հետևաբար տեղի ունեցածը ԿԲ-ի կողմից շուկայում ընթացող զարգացումների հերթական միջամտության արդյունքն է: Շատ մասնագետներ էլ դրամի արժևորումը բացատրում են սեզոնայնությամբ, զբոսաշրջային շրջանի ակտիվացմամբ, տուրիստական հոսքերի մեծացմամբ: Անկախ նրանից, թե դրամի արժևորումը ինչի հետևանք է, բերում է արտահանման հնարավորությունների նվազեցման: Մինչդեռ տնտեսության զարգացման գործում ամենաէականը արտահանումն է:

Ինչի՞ շնորհիվ է դրամի կուրսի արժևորումը և ինչի՞ կհանգեցնի տնտեսության մեջ՝ հարցադրմանը մեր խնդրանքով պատասխանում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Դրամի արժևորումը միանշանակ սեզոնայնության արդյունքում է: Այլ բացատրություն չեմ տեսնում: Չնայած այն բանին, որ արտաքին առևտրի տեմպերը բավականին երկար տևած անկումից հետո վերջին ամիսներին մեծացել են, վերջին ամսում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, արձանագրվել է 99%-անոց ցուցանիշ, այդուհանդերձ սա չէր կարող այնպիսի ազդեցություն ունենալ շուկայի վրա, որ նման մեծ տատանում արձանագրվեր: Դրա համար դրամի կուրսի արժևորման բացատրությունը միանշանակ է՝ սա պայմանավորված է տուրիստական հոսքերի աճով: Իրականում սա կարելի է հիմնավորել նաև մեկ-երկու պարզ դիտարկումներով: Արդեն հունիսի սկզբներին սպառվել են մինչև օգոստոսի 25-ի համար Լոս Անջելես-Երևան չվերթի տոմսերը: Իհարկե, պաշտոնական տվյալներով՝ առաջին հինգ ամիսներին ժամանողների ընդամենը 5% աճ էր արձանագրվել, բայց վստահ եմ, որ ամառվա ամիսներին այդ ցուցանիշը էապես կաճի:

Հասկանալի է, որ անկախ ամեն ինչից՝ արտահանումը զարգացնելու, արտահանման առումով առավելություններ ունենալու համար անհրաժեշտ է ավելի էժան արժույթ ունենալ: Որպես կանոն, այս սեզոնին Վրաստանում զբոսաշրջիկների էլ ավելի մեծ հոսք է լինում: Հետևաբար սկզբունքորեն նույնը պետք է տեղի ունենար նաև այնտեղ: Բայց հիմա Վրաստանում քաղաքական գործոններն են գերիշխող, և որովհետև իրենց տուրիստները այդքան չեն պակասել, որ իրենց մոտ ազգային արժույթը աճեր, բայց դժվար է կանխագուշակել թե վրացական լարիի տատանումը մինչև ուր կհասնի: Կարող է 1 դոլարը հասնի մինչև 3 լարիի: Այդուհանդերձ, այս իրավիճակում մենք Վրաստանի նկատմամբ կորցնում ենք մեր արտահանման հարաբերական առավելությունը: Դա կլինի որևէ շուկայում գյուղմթերքի վաճառքի, թե այլ արտադրատեսակների առումով՝ էական չէ:

Հիմա այս առումով բոլոր սլաքները ուղղվում են ԿԲ-ին, որովհետև վերջինս է դրա պատասխանատուն: Ակնկալում ենք, որ ի վերջո այդտեղից պարզաբանումներ կլինեն: Մինչև վերջերս պարզաբանումը եղել է մոտավորապես հետևյալ բովանդակության. «Մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ ներմուծման ծավալը գերազանցում է արտահանմանը, և մեր կախվածությունը ներմուծումից ավելի էժան արտարժույթի դեպքում ճնշում կգործադրի ինֆլյացիայի վրա»: Նման մեկնաբանությունն անընդունելի է, որովհետև բոլոր դեպքերում մեզ պետք է ավելի շատ հետաքրքրի զարգացումը և ոչ՝ եղած վիճակի կայունությունը: Վերջին փուլում ԿԲ-ի մեկնաբանություններում այս հիմնավորումը կարծես չկա: Նախկինում հիմնականում այս մոտեցումն էր, հատկապես շուկայի գների կայունության առումով: Հիմա ԿԲ-ի հնարավորությունները շատ մեծ են ինֆլյացիան կանխելու առումով, որովհետև նույնիսկ իրենք հակված են վերին շեմի ծրագրով գնալուն: Նախկինում իրենք ավելի շատ հակված էին 4+1.5-ի դեպքում ավելի շատ դեպի ներքև գնալուն, որովհետև բոլորին էլ հասկանալի է, որ եթե արժեզրկում չկա, այդ դեպքում զարգացման հնարավորությունները պակասում են: Հիմա այս խնդիրն է, դրա համար էլ իրենք փորձում են ինֆլյացիան ապահովել ավելի բարձրի վրա: Հիմա արժեզրկումը կարծես թե չի ստացվելու: Հետևաբար ԿԲ-ն ու կառավարությունը որպես ամենակարևոր պայման պետք է ունենան զարգացման հնարավորություններ ստեղծելը: Սա հարցի մի շատ կարևոր կողմն է: Բայց այլ՝ ոչ պակաս կարևոր հարց էլ կա:

Մենք շարունակ խոսում ենք արտահանման մասին, ուզում ենք արտահանման մեծ ծավալներ ունենալ: Սակայն պարզ չէ, թե ինչ ենք արտահանելու: Հասկանալի է, որ մեր արտահանման հիմնական արդյունքը գյուղմթերքն է: Երկրորդը մշակված գյուղարտադրանքն է՝ ալկոհոլը, ծխախոտը:

Հաջորդում են հանքարդյունաբերությունից ստացվածները, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը: Փաստորեն վերջին տարիների վիճակագրական տվյալներից չի երևում, որ մենք տնտեսության մեջ նոր հնարավորություններ ենք ստեղծել: Իհարկե, բացի տուրիզմից, որ աճում է, ու համարում ենք արտահանում, նոր բան չկա ու կարծես չի էլ ուրվագծվում: Թեղուտը կարող է աշխատել: Սա ինձ ու, ըստ իս, երկրի համար շատ վատ տարբերակ է: Բայց մոտեցումների առումով՝ որպես արտահանումը մեծացնող, տնտեսությունը խրախուսող հանգամանք, կարող է հանդիսանալ:

Բոլորը շեշտում են, որ դրամի կուրսը աճել է, ինչը խոչընդոտում է արտահանմանը, մինչդեռ պետք է դրամն արժեզրկել, որպեսզի արտահանումը խրախուսենք: Ես էլ հարցնում եմ՝ ի՞նչը խրախուսենք: Պետք է հստակեցվի, թե ի՞նչը խրախուսենք, ու խրախուսելու դեպքում ի՞նչ կլինի: Ես չեմ տեսնում, որ կա այն արտադրանքը, որի պարագայում կարելի է «խրախուսող մոտեցումներ» դրսևորել: Արտադրանքը չկա, և բնականաբար արտահանման զարգացում տեսանելի չէ: Խնդիրը դիտարկում եմ այս տեսանկյունից, և եթե ԿԲ-ին կամ կառավարությանը հարցադրում անեմ, ապա մոտենալու եմ այս տեսակետից: Իհարկե, խնդրի վերաբերյալ այլ մոտեցումներ ևս կան: Բայց պետք է հասկանալ, թե այս հարցի շրջանակներում, արտահանման ծավալների աճի առումով կառավարությունը մեր պոտենցիալը որտեղ է տեսնում:

Ժամանակին նման լուրջ տարբերակ էր համարվում էլեկտրաէներգիան: Հույս կար, որ էլեկտրաէներգիա կարտահանենք Իրան: Ցավոք, չստացվեց: Հիմա այս ոլորտում Իրանը Թուրքմենստանի հետ հիմնավոր հարաբերություններ է ձևավորում, 2-3 ջերմակայաններ է կառուցել, Թուրքմենստանում ներդրումներ է արել, ինչպես որ մեզանում էր պատրաստ անելու: Այստեղ մեր կառավարությանը մեղադրելու խնդիր չկա: Պարզապես թուրքմենները ավելի լավ պայմաններ են առաջարկել:

Մինչև բոլորովին վերջերս որոշակի շրջանակներ պնդում էին, որ Հայաստանը դառնալու է գազի և էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր: Աշխարհաքաղաքական այն իրավիճակում, որում վերջին տարիներին մեր տարածաշրջանն է, դա անհնարին էր ու այդպես էլ եղավ: Գալով այսօրվա իրականությանը՝ կրկնում եմ. մենք դեռևս չգիտենք, թե ինչ ենք արտահանելու: Երբ որ իմանանք, թե ինչ ունենք արտահանելու, այն ժամանակ կարելի է բարձրացնել մեր ազգային արժույթի արժեզրկման հարցը: Իսկ հիմա տարվող քննարկումները, խոսակցությունները ավելի շատ հիշեցնում են հավ ու ձվի պատմությունը՝ հա՞վն է ձվից առաջացել, թե՞ հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում