Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

Իջևանի խոշոր բացահայտումը. ինչի՞ն է փոխարինում ԱԱԾ-ն

Իջևանում անտառհատման խնդիրը ի ցույց դրեց հայաստանյան կյանքի մի շարք սոցիալ-հոգեբանական խնդիրներ, տարբեր շերտավորումներով՝ դառնալով յուրօրինակ լակմուսի թուղթ կամ Հայաստանում գոյություն ունեցած իրողությունների գերռենտգեն: Բացահայտված պատկերը, մեղմ ասած, մխիթարական չէ, ինչով թերևս պայմանավորված էր հանգամանքը, որ իշխանությունն Իջևանի դեպքերին արձագանքեց ԱԱԾ պետի մակարդակով: Այստեղ, անշուշտ, միայն ներքաղաքական կամ «դավադիր» շերտերի փնտրտուքի հարց չէ, այլ հասարակական օրգանիզմում հոգեբանական այլայլումների, որոնց կայունացման այլ մեխանիզմներ, քան Ազգային անվտանգության ծառայությունը՝ Հայաստանը, դժբախտաբար, չունի: Իջևանը կենտրոնացրեց հանրության ուշադրությունը անօրինական հատվող անտառների վրա, մինչդեռ պետք է նաև իջևանյան «համայնապատկերում» ուշադրությունից դուրս չմնա մեկ այլ հատում՝ Հայաստանում քաղաքական համակարգի, քաղաքականության հատումը, որ «օրինական» և անօրինական բոլոր ճանապարհներով կատարվել է Հայաստանում նախորդ քառորդ դարի ընթացքում: Քաղաքական համակարգը պետք է լինի այն մեխանիզմներից առանցքայինը, որոնց նպատակը կամ խնդիրն է հասարակությունը, պետության հանրային օրգանիզմը զերծ պահել սոցիալ-հոգեբանական այլայլումներից, կառավարել այդ օրգանիզմը, ապահովել դիմադրունակությունը և հասարակական կարծիքի ինստիտուտի կայունությունը, դրա արժեհամակարգային բազան:

Ի վերջո, Հայաստանում կոռուպցիոն սխեմայի խորքային արմատավորումը և դրա սոցիալ-հոգեբանական ադապտացիայի գործընթացը տեղի է ունեցել քաղաքական համակարգի հիմնավորապես հատման հետ զուգահեռ: Որովհետև չի կարող լինել գործող, մրցակցային քաղաքական համակարգ և, միաժամանակ, գործող, կենսունակ, վերից վար կոռումպացված և այդ առումով «ինստիտուցիոնալացված» կառավարող համակարգ: Երկրները, որտեղ կոռուպցիան կազմում է այդ երկրի կյանքի ուղնուծուծը, աչքի են ընկնում հենց քաղաքական համակարգի չգոյությամբ: Այդ պարագայում, երբ չկա քաղաքական համակարգ, բայց նաև կոռուպցիա, անխուսափելի է դառնում արդեն դիկտատուրայի հանգամանքը, որովհետև այդ դեպքում համակարգային կոռուպցիան հնարավոր է զսպել արդեն միայն այդպես՝ հանրությանը պարտադրելով միաբևեռ քաղաքական համակարգ, որտեղ օրինականությունն արդեն գերազանցապես պայմանավորված է պարտադրանքով, ոչ թե արժեհամակարգով, մտածողությամբ, մշակույթով, ու բավարար է հանել պարտադրանքն ու ամեն ինչ կհայտնվի փլուզման և ապամոնտաժման վտանգի առաջ: Գործնականում այդ իրողությունն է Հայաստանում շատ դիտարկվող Սինգապուրում, որտեղ չկա կոռուպցիա, բայց չկա նաև քաղաքական մրցակցային համակարգ, որպես այդպիսին, և կա օրինականության դիկտատուրա, որը հիացնում է հեռվից, սակայն գործունակ կարող է լինել Սինգապուրի, բայց ոչ Հայաստանի համար: Որովհետև Հայաստանի համար ժողովրդավարությունը մրցակցային էական առավելություն է, որը անվտանգության համալիրի հիմնարար բաղադրիչ է:

Ըստ այդմ, Հայաստանում քաղաքական համակարգի ձևավորումը չունի այլընտրանք, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից: Հայաստանը չի կարող անվտանգության կոնցեպտուալ հարցեր լուծել, քանի դեռ հանրային սոցիալ-հոգեբանական այլայլումների զսպման և օրգանիզմի կառավարման մեխանիզմ է դիտվում ԱԱԾ-ն, ոչ թե կայացած և արդիական քաղաքական համակարգը: Իջևանն այդ իմաստով առայժմ ցույց տվեց մերկությունը, ընդ որում ոչ միայն նախորդ համակարգի շրջանի համար, այլ նաև ներկայիս իրողությունների, երբ իրավիճակը դեռևս չի արժանացել, կառավարությունից բացի, որևէ այլ քաղաքական ուժի կոնցեպտուալ գնահատականի, սոցիալական արձագանքի օպերատիվությունից բացի: Զուգահեռ, կա իրավիճակը մանիպուլյատիվ քարոզչության համար օգտագործելու նախկին համակարգի ջանքը, ինչն իր հերթին վկայում է, որ Հայաստանի քաղաքական համակարգը չի կարող ձևավորվել, եթե ակտիվ բևեռը նախկին համակարգն է, իսկ դրան զուգահեռ չկա նոր քաղաքական ակտիվ բևեռի ոչ միայն առկայություն, այլ նույնիսկ նշույլ, ուրվագիծ:

ԱԱԾ-ն այս դեպքում գուցե միշտ կկարողանա ապահովել հետ չգնալու ռիսկից, բայց հազիվ թե հնարավոր լինի ԱԱԾ ուժերով ապահովել հիմնարար կերպով առաջ գնալու հրամայականի սպասարկումը: Դա պետք է անի մրցակցային քաղաքական համակարգը, որն էլ կարող է կառուցվել ներկայի և ապագայի բովանդակային դիսկուրսի, ոչ թե ներկայի հանդեպ նախկինի թելադրած մանիպուլյատիվ պրոպագանդայի մթնոլորտը քաղաքական այլախոհության կամ այլընտրանքի տեղ անցկացնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում