Լուսանկարիչ Անուփ Շահը նկարում է Քենիայի «Մասաի Մառա» արգելոցի բնակիչներին վեբ-տեսախցիկներով: Իր նկարահանման սարքերը նա տեղադրում է այն վայրերում, որտեղ ամենից հաճախ են հայտնվում կենդանիները և կարող են մոտենալ օբյեկտիվին: Ֆոտոշարքի որոշ հերոսներ պատրաստ են նույնիսկ կեցվածք ընդունել, երբ մյուսները խիստ ագրեսիվ են տրամադրված: