Հրապարակվել է Boeing 737 ինքնաթիռի խցիկից արված տեսագրությունը, որը արտակարգ վայրէջք է կատարել Միկրոնեզիայի ջրերում: Կադրերը հրապարակել է AIRBOYD YouTube-ալիքը:
Ինչպես երևում է տեսանյութում, թռիչքը տեղի է ունեցել գրեթե զրոյական տեսանելիության պայմաններում՝ վատ եղանակային պայմանների պատճառով: Ընդ որում, օդաչուներից մեկը նշել է, որ ինքնաթիռը շատ կտրուկ կորցրել է բարձրությունը:
Air Niugini ավիաընկերության Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել Միկրոնեզիայի ջրերում, թռիչքուղուց 150 մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 47 մարդ: Միջադեպի պատճառով մեկ ուղևոր զոհվել է: