Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Վերից բերված տղան

Ռուսաստանում կարծես թե ավելի ու ավելի է ուրվագծվում Պուտինի իշխանության վերադարձը, կամ թերևս Պուտին անձի վերադարձը իշխանության, այսինքն` նախագահի պաշտոնին, որովհետև Պուտինի իշխանությունը, մեղմ ասած, չի էլ հեռացել: «Սելիգեր» ամառային ճամբարի երիտասարդների հետ հանդիպմանը ներկայիս նախագահ Մեդվեդևը հայտարարել էր, թե ինքը իր նախագահական երկրորդ ժամկետի հարցում կկողմնորոշվի Պուտինի հետ քննարկումների արդյունքում, քանի որ ինքը չի ցանկանում մրցակցել Պուտինի հետ:

Այսինքն` Մեդվեդևն այդպիսով խոստովանում է, որ Պուտինի որոշման վրա ինքը ազդեցություն չունի և մնում է միայն պարզել` դնո՞ւմ է Պուտինը թեկնածությունը, թե՞ ոչ: Այս ամենը հետաքրքրական է նրանով, թե ինչ պրոյեկտում կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իսկ այստեղ բավական հետաքրքրական քայլի է դիմում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի նորընծա անդամ Վահան Բաբայանը, որը մի քանի կուսակցության երիտասարդական թև փոխելով, Երիտասարդական կուսակցություն փոխելով` վերջապես հանգրվանեց ԲՀԿ-ում, նախաձեռնել է Պուտինին Հայաստան հրավիրելու գործընթաց, որպեսզի վերջինս մասնակցի օգոստոսին այստեղ կայանալիք ԱՊՀ-ի երիտասարդների հավաքին, որն, ի դեպ, անցկացվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո:

Այսինքն` ըստ էության կարելի է ասել, որ Ծառուկյանը իր կուսակցության երիտասարդ անդամի միջոցով, իհարկե ոչ ԲՀԿ անունից, այլ այսպես կոչված` «Հայաստանի երիտասարդական կառավարության» անունից Պուտինին հրավիրում է Հայաստան: Միամիտ պետք է լինել սույն քայլի իրականում ոչ այնքան երիտասարդական, որքան քաղաքական ենթատեքստը չհասկանալու համար: Եթե Պուտինն ընդունի հրավերը և գա, ապա կասկած չկա, որ սա լուրջ վերադասավորումներ կարող է առաջ բերել Հայաստանի իշխանական թևում, որտեղ «Բարգավաճ Հայաստանը» ներկայումս կարծես թե, այսպես ասած, խորթ զավակի դերում է հայտնվել:

Պուտինի միջոցով ԲՀԿ-ն երևի թե ակնկալում է Հայաստանի իշխանական բուրգում ամրացնել իր դիրքերը` քաջ գիտակցելով, թե այդ բուրգում ի՞նչ նշանակություն ունի ռուսական ազդեցությունը: Ասել կուզի` իշխանական բուրգում ըստ էության արդեն իրար վրա են «դրսից տղա» բերում, ինչը վկայում է, թե փոխադարձ անվստահության և դժգոհության ինչ մեծ լիցքեր են կուտակվել ոչ միայն զուտ ՀՀԿ շարքերում, այլ կոալիցիայում ընդհանրապես: Թեև Հայաստանի իշխանական բուրգի պարագայում Ռուսաստանից «բերված տղան» դժվար թե համարվի «դրսից» բերված: Այն ավելի շուտ կլինի «վերից բերված» տղա: Այստեղ, սակայն, դաշտը կարող է քիչ ավելի լայն լինել և ներգրավել նաև Ռոբերտ Քոչարյանին: Անկախ այն բանից, թե ներկայումս Քոչարյանն ինչքան կապ ունի ԲՀԿ հետ, Պուտինի հետ նրա կապը կարծես թե ակնառու է, և եթե Պուտինը գա Հայաստան, ապա երևի թե անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի դա օգտագործել գուցե որպես իր քաղաքական վերակենդանացման վերջին շանս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում