
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են կիրակի օրը Մոսկվայում հանրապետության դեսպանատանը:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին Գուրբանգուլի Բերդըմուհամեդովի մահվան մասին:
«Դա բացարձակ սուտ է»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը: «Մենք հերքում ենք այդ հաղորդումները»: