Ռեալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին քնքուշ լուսանկարով, որը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Կադրում պատկերված են նրա երկու որդիները․ կողք կողքի քնած են երեք տարեկան Սեյնթը և երկու անսական Փսլամը։
Հեռուստաաստղը խոստովանել է, որ ավագ որդին հանուն փոքրի քնած է ձևացել։ «Սեյնթը ցանկանում է հիշել ամեն ակնթարթը։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան քնքուշ են իմ տղաները», – հրապարակմանը կից գրել է Քիմ Քարդաշյանը։
Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը դաստիարակում են չորս երեխաներին՝ 6-ամյա Նորթին, 3-ամյա Սեյնթին, փոխնակ մոր օգնությամբ ծնված մեկամյա Չիկագոյին և Փսալմին։
Ավելի վաղ Քիմը տեսանյութ է հրապարակել երկու դուստրերի մասնակցությամբ, որում Չիկագոն սանրում է ավագ քրոջ՝ Նորթի մազերը։