Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Անտառի տղերքը»՝ Սովետաշենի բանտում․ մի խռովության պատմություն

Իջևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ․ 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, իսկ երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Եթե թվերից վերանանք, թերևս՝ ժամանակն է ավելի սթափ անդրադարձ կատարել Իջևանի իրադարձություններին՝ իշխանությունների, իրավապահ մարմինների արձագանքման տեսանկյունից։

Երբ երկրում տեղի է ունենում հեղափոխություն, ապա դրանից հետո հնարավոր են թե նախկին համակարգի սադրանքներ և թե խնդիրներ, որոնք առաջ են գալիս նախկին համակարգի ապամոնտաժման ու դրանից ածանցվող համատեքստի հետ։ Մյուս կողմից՝ հեղափոխությունը սահմանում է բավականին բարձր նշաձող ու բնական է, որ հասարակության տարբեր խմբեր ընդվզում են՝ չբավարարված մնալով նոր իշխանության քաղաքականությունից։ Սրան հավելենք անարդյունավետ կառավարման գործոնը, որը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում լարվածության օջախներին։ Այս բոլոր գործոնները իջևանյան դրամայում ունեն իրենց ուրույն տեղը՝ հասունացնելով այն իրավիճակը, որի առաջ անցած շաբաթ կանգնեց երկիրը։

Անկախ իրենց մասշտաբից՝ քաղաքական առումով, Իջևանի իրադարձությունները նշանային էին, որովհետև հեղափոխության «թավիշը» հանրային գիտակցության մեջ դարձել էր իշխանության թուլության հոմանիշ։ Իշխանությունն ապացուցեց, որ անհանդուրժող կարող է լինել ոչ միայն նախկին համակարգի կոռուպցիոներների, այլ նաև բոլոր նրանց հանդեպ, ովքեր կհանդգնեն ձեռք բարձրացնել օրենքի կամ դրա մարդու վրա։ Այլ տրամաբանություն գործել չի կարող, հակառակ պարագայում՝ հեղափոխության «թավիշից» կծնվեր անարխիան՝ վտանգելով երկրի զարգացումը։

Հուլիսի 17-ի ցույցը ցրվել է իրավաչափ, որովհետև երբ փակվում է միջպետական ճանապարհ ու բռնություն է գործադրվում իրավապահների հանդեպ, ապա ցույցը դադարում է խաղաղ լինել ու պետք է կասեցվի նույնիսկ հարկադրանքի միջոցով, ինչը և արել է ոստիկանությունն՝ առանց հատուկ միջոցների կիրառման։

Այս առումով՝ ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ ու որևէ աղերս չուենք մինչհեղափոխական իրականության հետ, երբ քաղաքացիների հավաքը ճնշվում էր դաժանությամբ՝ ոտանահարելով մարդկային տարրական իրավունքներ։

Մյուս կողմից՝ ոստիկանությունում բարեփոխման ուղղությամբ ահռելի աշխատանք պետք է տարվի։ Եթե համակարգում մինչև վերջ վերացված լինեին կոռուպցիոն ռիսկերը, ապա հնարավոր կլիներ կանխել միջպետական ճանապարհի փակումը։ Դժվար չէ ենթադրել, որ Իջևանում ոստիկանության որոշ աշխատակիցներ, այսպես ասած, ներքաշված են եղել «փայտի գործի» մեջ։ Ոստիկանությունն ուժեղ է, առաջին հերթին, իր կանխարգելիչ առաքելությամբ, ինչն Իջևանում, ցավոք, չտեսանք, որը խորքային անալիզի անհրաժեշտություն ունի։

Չենք կարող չնկատել, որ Իջևանում ոստիկանության գործողությունների իրավաչափությունը վերացավ, երբ գիշերով կատարվեցին ձերբակալություններ՝ կիրառելով սովետական մենթերին բնորոշ հոռի մեթոդներ, վիրավորելով քաղաքացիների արժանապատվությունը։ Սա ավելի շատ խոսում է ոչ թե առանձին ոստիկանների դաժանության, այլ նոր իրողություններին արձագանքելու ոստիկանության ինստիտուցիոնալ անկարողության մասին։

Սակայն Իջևանի իրադարձություններն ավելի գլոբալ վերլուծության տեղիք են տալիս։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին իշխանության անգործության ֆոնին դարձյալ ոստիկանապետն ու ոստիկանությունն էին ստանձնում ֆունկցիաներ, որոնք շատ դեպքերում պետք է իրականացնեին իշխանության այլ մարմիններ։ Նման վիճակը ռիսկային է, որովհետև մի կողմից մաշեցնում է իրավապահների ռեսուրսները, մյուս կողմից՝ ուժային գերատեսչությունները դարձնում է իշխանության առանցք՝ նպաստելով նրա ռեպրեսիվ կերպարի ձևավորմանը։ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա ստեղծել արդյունավետ համակարգ, որը որակյալ կառավարման, օպերատիվ արձագանքման միջոցով ի վիճակի լինի աշխատել հասարակության հետ՝ ճգնաժամերը ֆորս-մաժորային իրավիճակների չհասցնելու, փողոցի գործոնը մինիմալացնելու նպատակով, հակառակ պարագայում՝ երկիրը կխեղդվի բազմաշերտ բարիկադների առատությունից։ Քաղաքական իշխանության, տարածքային ու տեղական մարմինների խնդիրն է հասարակության հետ կոնտակտի ապահովումը, իսկ իրավապահները պետք է առավելապես զբաղվեն հանցագործներով, որոնք ստվերից հետևում են, թե ինչպես են օրվա հացի կարոտ մարդիկ Իջևանի փողոցում դառնում Սովետաշենի բանտի «կլիենտներ»՝ մաշեցնելով նաև ոստիկանության ռեսուրսները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում