Իրանական իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ազատ արձակել ռուսաստանցիներին և Հորմուզի նեղուցում ձերբակալված բրիտանական Stena Impero լցանավում գտնվող մյուս անձանց: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դիվանագիտական առաքելությանը:
Ինչպես նշվում է, Իրանի կառավարությունը Թեհրանում Ռուսաստանի դեսպանատանը հաղորդել է, որ կալանավորված լցանավի անձնակազմին ազատ չի արձակի մինչև քննչական գործողությունների ավարտը:
Իրանում, ավելի վաղ նշել են, որ նավը մինչև կալանավորումը «ներգրավված է եղել միջադեպում», իրանական ձկնորսական նավի մասնակցությամբ:
Իրանը բրիտանական նավը ձերբակալել է «միջազգային կանոնները խախտելու» համար՝ լցանավի և իրանական ձկնորսական նավի միջև տեղի ունեցած միջադեպից հետո: Բրիտանական նավի վրա են գտնվում երեք ռուսաստանցիներ և ևս 20 մարդ Լատվիայից, Ֆիլիպիններից և Հնդկաստանից: