Լեհաստանի Բելոստոկ քաղաքի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է գործածել ԼԳԲՏ-ին աջակցող երթի ժամանակ: «Հավասարության երթին» ավելի քան 800 մարդ է մասնակցել:
Հայտնի է, որ միջոցառման անցկացմանը փորձել են խանգարել «Այստեղ Լեհաստանն է, ոչ թե Բրյուսելը» կարգախոսներով հակառակորդները: Նրանք երթի մասնակիցներին այլասերվածներ են անվանել և նրանց ուղղությամբ քարեր, շշեր և ձվեր նետել:
Տեղի ոստիկանական բաժանմունքի մամլո քարտուղար Տոմաշ Կրուպի խոսքերով, երթի ժամանակ 20 մարդ է ձերբակալվել: Նրանց նկատմամբ տուգանքներ են կիրառվել: