Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ոստիկանությունը բռնագրավել է 5 մլն դոլար արժողությամբ շուրջ 104 կգ ոսկու սալիկներ, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ սալիկների բռնագրավումը կատարվել է հարավամերիկյան նարկոկարտելի հանցավոր գործունեությունը հետաքննելու շրջանակներում:
Ոսկու սալիկները բռնագրավվել են դրանք մասնավոր ինքնաթիռով Վենեսուելայից Կայմանյան կղզիներ տեղափոխելու ժամանակ:
Բռնագրավումը կատարվել է մեկ ամիս առաջ, սակայն հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը միայն այժմ է թույլատրել իշխանություններին ներառել ոսկու սալիկները հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների աղբյուրների մասին ակտում: