Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանը խոշոր ավտովթարի է ենթարկվել: Ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։ Ս. Սաֆարյանը հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի եղբայրն է՝ քաղաքագետ, Միջազգային և անվտանգության միջազգային ինստիտուտի տնօրենը։