Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է

Ի՞նչը չի հասկացել Հրայր Թովմասյանը․ հրաժարականի դիմումը պատրաստ է

Հայաստանի ՍԴ շուրջ առկա՞ է ճգնաժամ, թե՞ ոչ։

Սա հարց է, որի շուրջ արդեն մեկ ամիս է՝ վիճում են քաղաքական ու պետական գործիչները, փորձագետները, անգամ ՍԴ հին անդամները ու դատական Բարձր մարմնում հայտնված Վահե Գրիգորյանը։ Ընդ որում, բոլորի բերած փաստարկներն՝ անկախ բովանդակությունից, թերի են, հատվածական ու հնարավորություն չեն տալիս համապարփակ պատկերացում կազմել իրավիճակի մասին։

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ցնցված է Վահե Գրիգորյանի նամակից՝ ակամայից ընդունում է, որ ճգնաժամ գոյություն ունի, սակայն երբ չեն մատնանշվում դրա հաղթահարման ուղիները՝ տպավորություն է ստեղծվում, որ ճգնաժամը պատրանքային է, որովհետև ֆորս-մաժորային ցանկացած իրավիճակ ունենում է ելքեր։

Հրայր Թովմասյանը նույնպես անդրադարձել է այս հարցին ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՍԴ նախագահը ծավալուն հարցազրույցը տվել է հենց այն նպատակով, որպեսզի ինքը ձևակերպի ու պատասխանի ճգնաժամի մասին հարցին։ «Մի հարց էլ անդրադառնում, առանց Ձեր հարցնելու. Սահմանադրական դատարանում կա՞ ճգնաժամ, թե ոչ: Իսկ ընդհանրապես, ի՞նչ է ճգնաժամը։ Ճգնաժամն այն է, որ Սահմանադրական դատարանն ինչ-ինչ պատճառներով կամ համալրված չէ, կամ այլ պատճառներով չի կարողանում իր սահմանադրական լիազորությունն իրականացնել, իսկ Սահմանադրական դատարանն իրականացնո՞ւմ է, թե ոչ: Այս ընթացքում Սահմանադրական դատարանը 10-15 որոշում է ընդունել, և դրանք ընդունել է և՛ կառավարության, և՛ դատավորների, և՛ քաղաքացիների, և՛ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումներով: Չկա սահմանադրական ճգնաժամ և կա արդյունավետ աշխատանք, ինչին դուք ականատես եք լինում»,- ասել է ՍԴ նախագահը:

Ֆորմալիստական առումով՝ Հրայր Թովմասյանը միանգամայն ճիշտ է, սակայն ֆունկցիոնալությունը ճգնաժամի բացառման ընդամենը մեկ հատկանիշն է։ Եթե Թովմասյանն ու ՍԴ անդամներն ամեն օր գործի են գնում, աշխատում են, ինչ-որ որոշումներ են կայացնում՝ դա դեռ չի նշանակում, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ չկա։ Նույն տրամաբանությամբ՝ զուտ ֆորմալիստական առումով, 2018-ի ապրիլին երկրում քաղաքական ճգնաժամ չկար, ավելին՝ խորհրդարանում գոյություն ուներ կայուն մեծամասնություն, որը նույնիսկ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրեց, սակայն այդ իրադարձությունն ավելի խորացրեց ճգնաժամը կամ արագացրեց հեղափոխությունը։ Հիմա նույն իրավիճակն է ՍԴ շուրջ ու դեռ հայտնի չէ, թե ինչպիսի հանգուցալուծման կբերի, օրինակ՝ Հրայր Թովմասյանի ակտիվությունը։

Սակայն անդրադառնանք ճգնաժամի մյուս պատճառներին, որոնք, ի տարբեություն, ՍԴ ֆունկցիոնալության, ունեն համակարգային արմատներ, ինստիտուցիոնալ պատճառներ։

Օրինակ՝ ՍԴ այս կազմն ասոցացվում է ապօրինի բազմաթիվ ընտրություններն օրինականացնելու կամ իշխանության ուզուրպացիան վավերացնողի հետ, այլ խոսքով՝ ՍԴ-ն ինստիտուցիոնալ առումով ասոցացվում է քրեաօլիգարխիկ համակարգի հետ, ընդ որում՝ ոչ թե ու ոչ միայն Թովմասյանի ու ՀՀԿ-ի քաղաքական հոգեհարազատության պատճառով, այլ այն հիմքով, որ ՍԴ ներկա կազմը խորհրդանշում է Հայաստանի հակասահմանադրական ռեժիմը։ Սա այն չէ, ինչը կոչվում է քաղաքական կոնյուկտուրա՝ դասական իմաստով։ Հրայր Թովմասյանին չեն ուզում հեռացնել, որովհետև նա քաղաքական այլ հայացքների կրող է, այլ այն պատճառով, որ նա համակարգի անդամ է, որը տիրապետել է իշխանության ու փորձել է այն երկարաձգել՝ սահմանդրական կարգի, ռեժիմի հաշվին։

Այլ խոսքով՝ խնդիրը պետք է դիրտարկել «Մերժիր Սերժին»-ի տրմաբանության մեջ։ «Սերժ»-ը, տվյալ պարագայում, ոչ թե կուսակցություն, անհատ կամ քաղաքական մտածողություն է, այլ՝ հակասահմանդրական վիճակ, որի բաղադրիչն է եղել Հրայր Թովմասյանը։ Հասարակությունը չի կարող մերժել հակասահմանադրական համակարգի քաղաքական շերտը ու վստահել իրավականին։ «Մերժիր Սերժին»-ը տոտալ բնույթ ունի, որը հանգեցրել է հեղափոխության՝ իր անվերապահ հետևանքներով, հետևաբար՝ հասարակությունը չի կարող վստահել ՍԴ-ին, ինչն էլ հենց համակարգային ճգնաժամի լուրջ հատկանիշ է։

Ես մոտավորապես հուշում եմ Հրայր Թովմասյանի հրաժարականի տեքստը, ինչը լավագույն լուծումը կլիներ՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ Եթե այդ հրաժարականը չկայանա, ապա պետք է մտածել այլ ինստիտուցիոնալ լուծումների մասին։ Վահե Գրիգորյանի նամակն այդ լուծումների պատասխանը չի տալիս, որովհետև դրանում ցավոք մեծ է քաղաքական կոնյուկտուրայի կնիքը։

Երկրին պետք է համակարգային, սահմանադրական ռեֆորմ ու այդ ռեֆորմը ոչ մի դեպքում չպետք է վերաբերի միայն ՍԴ-ին ու Հրայր Թովմասյանին։ Անհրաժեշտ է ինվենտարիզացիայի ենթարկել նախկին համակարգի թողած բոլոր ականները՝ դրանք վնասազերծելու նպատակով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում