Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Դիակները եղել են պոլիէթիլենային տոպրակով, հողով ծածկված…» 32-ամյա երիտասարդը դաժանաբար սպանել է երկու հրազդանցու

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Լյուդվիգ Հակոբյանի գործի դատական քննությունը:

1985 թվականին ծնված, նախկինում դատապարտված Լյուդվիգ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածով՝ երկու մարդու դիտավորյալ սպանության, գողության փորձի, գողության, փաստաթղթերի գողության ու ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով, 177 հոդվածի 1-ին, 324 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան 32-ամյա Լյուդվիգ Հակոբյանն իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մեքենայով ընկերոջ՝ Սերգեյի, ինչպես նաև Հրազդանի բնակիչներ, 1961 թվականին ծնված Սամվելի ու 1964 թվականին ծնված Վարդուհու հետ ուղևորվել է Հրազդանի Ջրառատ թաղամաս՝ իր հայրական տուն:

https://img.shamshyan.com/bphotos/2017/12/09/50738b4ff1665ab17b611914add46032.JPG

Այնտեղ, ըստ մեղադրանքի, Սամվելի ու Վարդուհու միջև վիճաբանություն է առաջացել: Լյուդվիգը պահանջել է, որ վեճը դադարեցնեն, բայց նրան չեն լսել, նա էլ «իր կողմից արված կոչերը անտեսելու հետևանքով առաջացած վրեժի շարժառիթով Սամվելին ու Վարդուհուն կյանքից զրկելու հանկարծակի ծագած մեկ միասնական դիտավորությամբ» մետաղական լարը փաթաթել է Սամվելի պարանոցին, ուժգին ձգել, պատճառել է ողնուղեղի պարանոցային հատվածի դիֆուզ-տրավմատիկ ախտահարում առաջացրած փակ, բութ վնասվածք, որը հանգեցրել է Սամվելի մահվանը: Իր հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Լյուդվիգ Հակոբյանը մետաղե կշռաքարով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վարդուհուն՝ գլխի շրջանում պատճառելով գլխուղեղային դիֆուզ-տրավմատիկ արյունազեղում առաջացրած գանգուղեղային բաց, բութ վնասվածք, որը հանգեցրել է Վարդուհու մահվանը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Լյուդվիգ Հակոբյանը Վարդուհուն սպանելուց հետո նրա գույքի հափշտակություն կատարելու հանկարծակի ծագած միասնական դիտավորությամբ դիակի վրայից հանել ու հափշտակել է 400 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկե շղթան ու կախազարդը, ոսկե ականջօղերը, ոսկե թևնոցն ու մատանին: Նա հափշտակել է նաև Վարդուհու և Սամվելի անձնագրերը: Վարդուհու պայուսակից հափշտակել է 5 հազար դրամ կանխիկ գումար, ինչպես նաև վերցրել է նրա բնակարանի մուտքի դռան բանալին: Ապա դիակները թողնելով դեպքի վայրում՝ Լյուդվիգ Հակոբյանն իր կողմից շահագործվող «Օպելով», սպանությանն ականատես Սերգեյի հետ գնացել է Վարդուհու բնակարան, բանալիով բացել է դուռը, մուտք է գործել, գումար ու արժեքավոր իրեր է փնտրել, բայց ոչինչ չի գտել ու ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Լյուդվիգ Հակոբյանը Երևանում գտնվող իր բնակության վայրում պահել է ռազմամթերք հանդիսացող 4 հատ 5,6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտներ, որոնք 2017 թվականի հոկտեմբերի 10-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են:

Լյուդվիգ Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար, օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ համաձայնելով պատասխանել կողմերի հարցերին:

Ամբաստանյալն իր պատասխաններում հայտնել է, թե վիճաբանության պատճառով Վարդուհուն ու Սամվելին սպանել է ինքը: Սպանությունից հետո վերցրել է Վարդուհու զարդերը, ինչքան հիշում է՝ 5 հազար դրամ, նաև՝ Վարդուհու և Սամվելի անձնագրերը, բջջային հեռախոսները, Վարդուհու բնակարանի բանալին: Ինքը, հայրն ու Սերյոժան դիակները թաղել են դաշտում: Ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Թաղելուց հետո հեռացել են, «Չայնի» տանող ճանապարհին ինքը դեն է նետել սպանվածների բջջային հեռախոսները, նրանց անձնագրերը պահել է իր տանը: Հետո Սերյոժայի հետ գնացել է Վարդուհու բնակարան, բանալիով բացել է դուռը, ներս է մտել, «քանդրտել է տունը» և դուրս է եկել: Սերյոժան իր հետ ներս չի մտել, նա չգիտեր՝ ինքն ում բնակարան է գնացել: Ինչ վերաբերում է դիակների՝ անդամահատված լինելուն, ինքը դա չի արել, չգիտի՝ դա ինչպես է պատահել: Փամփուշտները իրենն են եղել… Ինքն ամբողջությամբ ընդունում է մեղքը, զղջում է կատարածի համար:

Լյուդվիգի հայրը հայտնել է, թե իրենց գյուղի տանը մարդ չէր ապրում, տունը հարմար էր այնտեղ հավաքվելու համար: Իր որդի Լյուդվիգը, տուժողներ Վարդուհին ու Սամվելը դեպքի օրը գտնվել են այդ տանը: Ինքը Վարդուհուն ու Սամվելին վաղուց էր ճանաչում, նրանց հետ նորմալ հարաբերությունների մեջ էր: Լյուդվիգն էլ նրանց հետ ընկերական հարաբերությունների մեջ էր: Իսկ Վարդուհու և Սամվելի հարաբերությունները լավ չէին, քանի որ գումարային խնդիրներ ունեին միմյանց հետ, իր իմանալով՝ Վարդուհին Սամվելի տունն իր անունով էր ձևակերպել…

Սամվելն առողջական խնդիրներ ուներ:

Դեպքի օրն ինքը եղել է աշխատանքի վայրում, սպանության մանրամասներին տեղյակ չէ, ինչ էլ գիտի՝ իմացել է որդու և Սերյոժայի պատմելով:

Որդին՝ Լյուդվիգը, զանգել է իրեն, ասել է, որ վատ դեպք է պատահել: Որոշ ժամանակ անց ինքը գնացել է արդեն հիշատակված տուն, մտել է հյուրասենյակ, տեսել է, որ հատակին Վարդուհու և Սամվելի դիակներն են: Լյուդվիգն ասել է, թե հավաքվել էին մի կտոր հաց ուտելու և զրուցելու, ինքն ուՍերյոժան տանից դուրս են եկել, խանութ են գնացել, մի կես ժամ են բացակայել: Երբ վերադարձել են տուն, Լյուդվիգը տեսել է, որ Վարդուհին ծեծված, «այլանդակված»՝ հատակին ընկած է: Լյուդվիգը Սամվելին հարցրել է՝ ի՞նչ է եղել: Սամվելը պատասխանել է՝ Վարդուհուն հասնում էր, նա իրեն գումարներ էր պարտք, դա դեռ նրան քիչ է… Այդ ժամանակ, ըստ Լյուդվիգի՝ Վարդուհին դեռ շնչում էր, նա հետո է մահացել: Լյուդվիգը բարկացել է Սամվելի վրա, վերջինս հայհոյանքներով հարձակվել է Լյուդվիգի վրա, ասել է՝ Վարդուհո՞ւն ես պաշտպանում: Լյուդվիգը փայտով հարվածել է Սամվելին, հետո հրել, գցել է գետնին ու լարով խեղդել է:

Լյուդվիգի հայրն ասել է, թե իր իմանալով՝ Վարդուհուն սպանել է Սամվելը: Բայց, ըստ դատական ակտի, ամբաստանյալն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ամբողջ ծավալով, այսինքն՝ երկու մարդու սպանության համար:

Ըստ Լյուդվիգի հոր՝ ինքը, Լյուդվիգն ու Սերյոժան դիակները փաթաթել են գորգի մեջ, տեղադրել են «Օպելում»: Չի հիշում՝ իրենցից ով է նստել դիակների կողքին: Դիակները տեղափոխել են Սևանի գաղութի մոտ գտնվող դաշտ: Այդ տեղանքին ծանոթ էին՝ այնտեղ հողամաս ունեն: Դաշտում փոսեր կային, դիակները թաղել են այդ փոսերից մեկի մեջ: Հետո վերադարձել են դեպքի վայր հանդիսացող տուն…

Դատական քննության ընթացքում հնարավոր չի եղել ապահովել ականատես վկա Սերգեյի ներկայությունը:

Դատարանը հրապարակել ու հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքը:

Սերգեյը հայտնել է, թե Լյուդվիգի՝ Լյութոյի հետ ծառայել է նույն զորամասում 2004-2006 թվականներին: Երբ ինքը զորակոչվել է, Լյութոն արդեն մի տարվա ծառայող էր, «կարելի է ասել՝ հեղինակություն էր»: Ծառայությունից հետո առանձնապես կապ չեն ունեցել, մի անգամ կանչել են Հրազդան՝ հարսանիքի: Հետո ինքն իմացել է, որ Լյութոն դատվել, մի քանի տարի նստել է: 2017 թվի օգոստոսի վերջին Լյութոն զանգել է իրենց տուն: Դրանից հետո մի քանի անգամ հանդիպել են, վերսկսել են իրենց շփումը:

2017 թվի սեպտեմբերի 17-ի առավոտյան միասին գնացել են, որ Լյութոյի համար «պռավա» հանեն: Այդ օրն ինքը տեսել է Սամոյին՝ նա ձեռնափայտով հազիվ քայլող, տարիքով տղամարդ էր: Նրան Լյութոն ներկայացրելէ որպես իր ու հոր ընկեր: Սամոյի ու Լյութոյի խոսակցությունից հասկացել է, որ Սամոն պիտի հիվանդանոց գնա, բայց փող չունի… Այդ օրն ինքը մնացել է Լյութոյի հայրական տանը՝ Ջրառատում:

Առավոտյան՝ սեպտեմբերի 18-ին, ինքն ու Լյութոն մեքենայով շրջել են Հրազդանում, սպասել են, որ Սամոն Երևանից գումար բերեր: Գնացել են Սամոյի շենքի բակ,Սամոն եկել, մեքենա է նստել մի կնոջ հետ, որին Վարդիկ էին ասում: Նա Սամոյի ընկերուհին էր՝ իրեն այդպես են ասել:

Նրանք Լյութոյի հետ մտերիմ զրուցել են մեքենայի մեջ: Գնացել են Լյութոյենց Ջրառատի տուն: Ինքը մնացել է բակում՝ բնական կարիքները հոգալու համար, նրանք ներս են մտել: Երբ ինքը տուն է մտել, Լյութոն նրանց հետ հանգիստ խոսում էր: Ինքը նրանց խոսակցությունը չի հասկացել, գնացել է հյուրասենյակի դիմաց գտնվող ննջասենյակ՝ ծխելու: Մոտ ժամը 19-ին հյուրասենյակից խռխռոց է լսել: Գնացել ու տեսել է, որ Լյութոն երկու ձեռքով բռնել է Սամոյի վզից ու խեղդամահ է անում: Ինքը վախեցած հարցրել է՝ էս ի՞նչ ես անում, քաշել է նրան, որ հանգստացնի, բայց այդ պահին «Լյութոն մի անսովոր, այլանդակված, անբացատրելի հայացքով նայել է իրեն՝ աչքերը՝ չռած, նա ոչինչ չէր խոսում: Ինքը նրա հայացքից այնպես է վախեցել, որ չի կարող նկարագրել… Հասկացել է, որ Լյութոն անմարդկային կերպարի մեջ է, զանգել է նրա հորը, ասել է, որ Լյութոն Սամոյին խեղդում ա…

Այդ ընթացքում հյուրասենյակից խռխռոցը դեռ լսվում էր, իսկ երբ ինքը վերադարձել է հյուրասենյակ, Սամոն արդեն մահացած, թախտի վրա վիզը թեք ընկած էր… Լյութոն մի անմարդկային, վախենալու հայացքով նրա կողքը կանգնած էր… Ինքը ռեալ վտանգ է զգացել իր կյանքի համար, գնացել է ննջասենյակ: Վարդուհին մնացել է Լյութոյի հետ հյուրասենյակում: Քիչ հետո լսվել են Վարդուհու անմարդկային ոռնոցները… Լյութոն դուրս է եկել միջանցք, ինչ-որ բան է վերցրել, նորից գնացել է հյուրասենյակ, Վարդուհու անմարդկային ոռնոցները շարունակվել են: Ինքը նայել է հյուրասենյակի կողմը, տեսել է, որ Վարդուհու գլխից արյուն է գալիս… Երբ Լյութոն Սամոյին ու Վարդուհուն սպանել, վերջացրել էր, իրեն ասել է՝ գնանք: Դիակները թողել են հյուրասենյակում: Ինքը վախեցած վարել է «Օպել» մեքենան: Լյութոյի ասածով գնացել են մի շենքի բակ: Լյութոն ասել է՝ Վարդիկի տունն ա: Նա բարձրացել է տուն, ինչ-որ բան է փնտրել, ինքը վախեցած կանգնել է մուտքի դռան մոտ, առաջ չի գնացել:

Քիչ հետո Լյութոն դուրս է եկել, նրա ձեռքին ոչ մի բան չկար: Բանալիով փակել է դուռը, իրենք հեռացել են… Որոշ ժամանակ շրջել են Հրազդանում, գնացել են Երևան: Ճանապարհին Լյութոն դեն է նետել սպանվածների հեռախոսները: Գնացել են Լյութոյենց՝ Երևանում վարձակալած տուն: Ինքը ցանկացել է Լյութոյի հորը պատմել, թե ինչ է եղել, նա չի թողել, ասել է՝ հարսը հանկարծ կլսի: Այդ գիշեր մնացել են այնտեղ: Հաջորդ օրը ինքը, Լյութոն ու Գագոն գնացել են Հրազդան: Հասել են Ջրառատի տանը, որտեղ դիակներն էին: Լյութոն իրեն ու հորն իջեցրել է մեքենայից, ինքը գնացել է: Ներսում Լյութոյի հայրը ցելաֆոնով ու սկոչով իր օգնությամբ դիակները «փաթեթավորել է»: Ինքն իր մեջ եղած վախը հաղթահարելով՝ օգնել է նրան: Այնպես են փաթեթավորել, որ «արյուն դուրս չտա» ու ցելոֆանը «չբացվի»: Զանգել, կանչել են Լյութոյին, որ դիակները տեղափոխեն: Լյութոյի հայրը հնարավորինս մաքրել է հյուրասենյակի հատակին լերդացած արյունը… Դիակները դրել են մեքենան, տարել են Սևանի ճանապարհին գտնող դաշտ, փոս են փորել, թաղել են երկուսին մի փոսի մեջ՝ դաշտի ակոսում: Օրեր անց ինքը վախենալով իր կյանքի համար մեկնել է ՌԴ, այնտեղ է իմացել, որ Լյութոյին ու նրա հորը բռնել են… Իր հոր խորհրդով վերադարձել ու պատմել է ճշմարտությունը…

2017 թվականի նոյեմբերի 2-ին դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից դեպի աջ՝ «Չամանգյուլ» դաշտավայրում՝ ճամփեզրից 1700 մետր դեպի դաշտ՝ հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող Սամվել Ա.-ի ու Վարդուհի Գ.-ի դիակները՝ դաշտամիջյան ակոսի մեջ թաղված…

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Լյուդվիգ Հակոբյանը ճանաչվել է մեղսունակ, սպանությունները կատարելիս նա չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Դատարանը հաշվի է առել, որ Լյուդվիգ Հակոբյանի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 8, 5 և 4 տարեկան…

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Լյուդվիգ Հակոբյանի կողմից:

Լյուդվիգ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտվել է 24 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ից:

Լյուդվիգ Հակոբյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 394 հազար 480 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում