Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

ՀՀԿ-ի «երազախաբությունը» ու «արկածասեր» Սերժ Սարգսյանը

Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հյուրընկալվելով հեռուստաընկերություններից մեկին, նշել էր, որ «14 ամսվա ընթացքում՝ ժամանակին մերժված իշխանությունը դառնում է պահանջված»:

Հանրապետականներին վերջին օրերին ոգևորել է երկու հանգամանք։

Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վարկանիշի տեսանելի անկումն է, ինչը ՀՀԿ գործիչների մոտ ոգևորություն, անգամ՝ հրճվանք է առաջացնում։ Երկրորդը՝ IRI-ի հարցումներն են, որոնց համաձայն՝ ՀՀԿ-ն ներկայումս հանրության շրջանում իր վարկանիշով զբաղեցնում է երրորդ տեղը, իհարկե՝ մոտ 5 տոկոս վարկանիշով։

Սակայն այս փաստերն ակնհայտորեն չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի ՀՀԿ-ն իրեն համարի «պահանջված», առավել ևս՝ հավակնի այլընտրանքի կարգավիճակին։ ՀՀԿ ղեկավարները հաշվի չեն առնում մի քանի օբյեկտիվ իրողություններ, այլապես՝ իրենց հրապարակային խոսքն ու կանխատեսումները կկառուցեին ավելի իրատեսական նոտաների վրա։

Սերժ Սարգսյանի թիմն իշխանությունից հեռացվել է ոչ թե դասական ճանապարհով,այսինքն՝ ընտրական մեխանիզմով, այլ՝ համաժողովրդական հեղափոխության միջոցով, ինչն արտահայտվել է «Մերժիր Սերժին» կարգախոսով, որը թերևս միակն էր, որ միավորեց տասնյակ հազարավոր մարդկանց։ Իհարկե, տեսականորեն նույնիսկ նման պայմաններում ՀՀԿ-ն քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորություն ունի, մանավանդ, որ հեղափոխության արդյունքում նրա գործունեությունը կասեցված չէ, ու կուսակցությունը Հայաստանում լեգալ գործունեության ու ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունի։ Սակայն՝ եթե ընտրական գործընթացի արդյունքում պարտված կուսակցությունները հասարակության վստահությունը վերադարձնում են, այսպես կոչված, սովորական ռեստարտով, ապա ՀՀԿ-ն խորքային ռեբրենդինգի անհրաժեշտություն ուներ։

ՀՀԿ գործիչներն իմիտացնում են, թե այդ ռեբրենդինգը տեղի է ունեցել, այլ խոսքով՝ կուսակցությունից հեռացել են օդիոզ դեմքերը, քրեաօլիգարխիկ սեգմենտը։ Սակայն դա նույնիսկ լայթ ռեբրենդինգ չէ, որովհետև կուսակցության ղեկին շարունակում է մնալ քրեաօլիգարխիայի նշանային, առանցքային դեմքերից մեկը՝ Սերժ Սարգսյանը, որի ստվերի տակ մեռնում է ոչ միայն կուսակցությունը, այլ նաև՝ այն քաղաքական գործոն դարձնելու հեռանկարը։ Անցած մեկ տարվա ընթացքում Սարգսյանը որևէ քաղաքական հարցազրույցով կամ հայտարարությամբ հանդես չի եկել՝ անընդհատ խոոստանալով, թե գալու է դրա ժամանակը, վերջին անգամ՝ ակնարկելով, թե կխոսի շոգերից հետո։

Սակայն անցած շաբաթ ԶԼՄ-ներում հայտնվեցին Սերժ Սարգսյանի նկարները Բադեն Բադենում՝ ի դերև հանելով բոլոր սպասելիքները, թե երրորդ նախագահը կարող է ասելիք ունենալ։ Բադեն Բադենի թանկարժեք կուրորտում արված նրա լուսանկարը՝ դեղին լողազգեստով, Սերժ Սարգսյանի միակ «քաղաքական» ասելիքն է։ Նա շարունակում է մարմնավորել քրեաօլիգարխիան, եթե նույնիսկ Արմեն Աշոտյանը կամ ՀՀԿ-ի մյուս «կրեատիվներն» ամեն օր խոսեն մարտահրավերների, գործող իշխանության անկարողության ու իրենց պատասխանատու վարքագծի մասին։ Սարգսյանի հարազատ «տունը» ոչ Հայաստանն ու Արցախն են, ոչ էլ՝ ՀՀԿ-ն ու իր թիմը, այլ՝ կազինոների հայրենիք Բադեն Բադենը․ նա շարունակում է իր թալանած գումարները ու թիմի հեղինակությունը մսխել բուրժուական հաճույքների վրա։

Սարգսյանի նման վարքագիծը երկու բացատրություն կարող է ունենալ՝ կամ նա իր հետ միասին քաղաքականությունից դուրս է դնում ՀՀԿ-ն՝ նրա ճակատին հավերժացնելով «մերժվածի» խարանը, կամ էլ՝ կուսակցությունը նրա համար ընդամենը գործիք է նախկին համակարգում մոդերատորություն իրականացնելու և Ռոբերտ Քոչարյանի հետ մրցակցելու համար։

Երկու դեպքում էլ՝ ՀՀԿ-ն այլընտրանք դառնալու հնարավորություն չունի, որովհետև հանրապետականներից որևէ մեկը քաջություն չունեցավ՝ Սարգսյանի հեռացումը պահանջելու, կամ գոնե՝ դատապարտելու նրա վայելքները, որոնք մսխում են կուսակցության՝ առանց այն էլ, փոշիացած հեղինակությունը։

Անցած մեկ տարվա ընթացքում ՀՀԿ-ն հանդես չի եկել որևէ կրեատիվ նախաձեռնությամբ ու իր մարտավարությունը կառուցել է հեղափոխության թիմին «քլնգելու» հիմքով։ Անցյալի հետ հակադրության ռեժիմը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որն իր իշխանության քաղաքական բովանդակության բացը լրացնում է հենց նախկինների «բոբո» կերպարով։

Այս տրամաբանությունը ենթադրում է, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը կատարելապես ձախողվի, ապա տևական մի շրջան պահպանելու է իր «կենսունակությունը»՝ հենց ՀՀԿ-ի պսևդոքաղաքական ակտիվության շնորհիվ։ Առավելագույնը, ինչ «կարող» է անել ՀՀԿ-ն՝ ժամանակավորապես թույլ չտալ դեմոկրատական ալընտրանքի ձևավորումը։

Հեղափոխությունների փորձը ցույց է տալիս, որ տապալված ռեժիմները, որպես կանոն, չեն ռեստավրացվում։ 88-ի համազգային շարժումից տարիներ անց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը կորցրեց իր հեղինակությունը, սակայն իշխանությունը չվերադարձավ կոմունիստներին։ Վրացական հեղափոխությունից հետո Շևարդնաձեի «Քաղաքացիների միության» մասին շուտով բոլորը մոռացան, գոյություն չունի նաև ուկրաինական հեղափոխության «մերժված» Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունը։ Նույնը սպառնում է նաև ՀՀԿ-ին, որը տեսանելի ապագայում դուրս է մղվելու հեղափոխության անշրջելիության օրակարգով ձևավորվելիք դեմոկրատական այլընտրանքի կողմից։

ՀՀԿ գործիչները շուտով հարկադրված են լինելու բավարարվել հուշերով ու Սերժ Սարգսյանի բադենբադենյան արկածներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում