Այսօր՝ հուլիսի 21-ին, Ուկրաինայում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընրություններ: Ժամը 8:00-ին բացվել են ընտրատեղամասերը: Քվեարկությունը ավանդաբար կտևի 12 ժամ՝ տեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:
Ռադայի ընտրություններին քվեարկությունը կանցկացվի համապետական և միամանդատ ընտրատարածքներում, ինչը նշանակում է, որ ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ:
ՆԳՆ-ն ակնկալում է 50% ներկայություն: Առաջին էքզիթ-պոլերի տվյալները կհայտնվեն ժամը 18:00-ից հետո:
Ընտրությունների օրը կարգուկանոնին կհետևեն 131 հազար իրավապահներ: