Airbus ավիաշինական կոնցեռնը ներկայացրել է ուղևորատար Bird of Prey ինքնաթիռի կոնցեպտ, որը նման է գիշատիչ թռչունի:
Մշակողները հավաստիացրել են, որ ինքնաթիռը չի լինի սերիական, սակայն նրա մշակման ժամանակ օգտագործված գաղափարները կարող են պետք գալ հետագա ինքնաթիռների ստեղծման համար: Այս մասին հաղորդում է Naked science-ը:
Նորագույն մոդելը նախատեսված է 800 ուղևորների փոխադրման համար՝ մինչև 1,5 հազար կիլոմետր հեռավորությամբ: