Բրիտանական կառավարական «Կոբրա» կոմիտեն թագավորության նավերին խորհուրդ է տվել առայժմ չմոտենալ Հորմուզի նեղուցի ջրերին, որտեղ Իրանը կալանել է երկու լցանավ:
Կոմիտեի նիստը կայացել է ուրբաթ գիշերը, այն շտապ գումարվել է երկու լցանավերի՝ Stena Impero-ի և Mesdar-ի կալանման պատճառով:
Կոմիտեի ներկայացուցիչն ասել է, որ «ավելի լավ է նավերը հեռու մնան (նեղուցի) գոտուց ինչ-որ ժամանակաընթացք»՝ փոխանցում է Press Association-ը:
«Մենք պահպանում ենք խորը անհանգստություն՝ կապված Իրանի անթույլատրելի գործողությունների հետ, որոնք ակնհայտ մարտահրավեր են միջազգային ազատ նավագնացությանը»,- հավելել է կառավարության աշխատակիցը: