Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավար, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված Հայաստանը». Զարեհ Սինանյան

Հուլիսի 20-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ռուսաստանաբնակ հայ արվեստագետների և մշակույթի գործիչների հետ: Ողջունելով հանձնակատարին` արվեստագետները նկատեցին` պատահական չէ, որ այս հանդիպումը կայանում է հայ մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը:

Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց ռուսաստանաբնակ արվեստագետների ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում: «Ցանկանում եմ լսել ձեր առաջարկները, և թե ինչով կարող է Հայաստանի Հանրապետությունը ծառայել ձեզ, որ միասին արդյունավետ աշխատենք»,-նշեց Գլխավոր հանձնակատարը:

Ներկաները հայտնեցին, որ պատրաստ են իրենց ուժերը, գիտելիքներն ու փորձը ներդնել հայկական մշակույթն աշխարհին բարձր մակարդակով ներկայացնելու համար: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Հայաստանի մշակութային կյանքին սփյուռքի արվեստագետների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը, հայաստանաբնակ արվեստագետների հետ համագործակցությանը, սփյուռքի թանգարանի ու համահայկական հեռուստատեսության գաղափարին, կրթության և մշակույթի կապին, հայկական ճարտարապետության պահպանմանն ու զարգացմանը:

Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Յարոսլավլի, Տվերի և մերձմովսկովյան քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցները նախ խոսեցին հայ երիտասարդներին Հայաստանի կյանքին ներգրավելու ծրագրերի մասին: «Ուժեղ, արդար, լավ Հայաստան ունենալով կարող ենք հայրենիքը գրավիչ դարձնել սփյուռքահայ երիտասարդների համար:

Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավարական, ամուր, ժամանակակից, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված, ապահով Հայաստանը»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերը վերաբերում էին հիմնականում հայապահպանությանը, սփյուռքում կրթական գործի կազմակերպմանը, հայկական ներուժի համախմբմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում